Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնական կենտրոնի բացման արարողություն Արթիկ քաղաքում

18.01.2017

 Հունվարի 18-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բացվեց ,,Սաստեքս,, կազմակերպության կարի ուսումնական կենտրոնը: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանը խոստացել էր  կարճ ժամանակահատվածում Արթիկում ստեղծել աշխատատեղեր: Վարագյան ընտանիքը բարերարների և ընկերների հետ այսօր բացվեց նորաստեղծ ուսումնական կենտրոնը, որտեղ երկհերթ դասընթացների շնորհիվ 350-400 արթիկցիներ, սովորելով կարի հմտություններ, որոշ ժամանակ անց աշխատանքի կանցնեն Արթիկում նախատեսվող կարի արտադրամասում: Շիրակի մարզում նմանատիպ երկու ծրագրերի ղեկավար, հոլանդահայ Քրիստիան Գերիջին հավաստիացրեց կենտրոնի բացման մասնակիցներին, որ արվելու է ամեն ինչ, կարճ ժամանակահատվածում շուրջ 300 աշխատատեղ բացելու համար: ,,Աշխատողի խնդիր չկա. միայն Արթիկ քաղաքի բնակիչներից ստացվել է 890 դիմում, ավելին, ուսումնասիրել ենք Արթիկի տարածաշրջանի այն համայնքները, որտեղ նախկինում ևս եղել են արտադրամասեր, դրանք էլ ենք վերականգնելու, որպեսզի համայնքներում էլ աշխատատեղեր բացվեն, կան համապատասխան շենք-շինություններ, որոնք վերանորոգումից հետո լիարժեք կբավարարեն արտադրամաս հիմնելու պահանջներին,, .- նշեց Քրիստիանը: ,,Շուկայի հետ կապված որևէ խնդիր չունենք, մենք վաղուց Եվրոպայում կայացած կազմակերպություն ենք, այսօր էլ շարունակում ենք կատարել լուրջ կազմակերպությունների պատվերեներ, իմ մտահոգությունը նրանում է, որ ոչ մեկը դուրս չգա հայրենի հողից, աշխատի իր տանը` հատկապես մեր կանայք ,,: Քրիստիանի հետ Արթիկ էին ժամանել Գերմանիայի Քյոլն քաղաքի ,,Դրայմփունգ,, ընկերության սեփականատեր Հանս Յոհախին Հայնեն, ՀՀ-ում Իրանի ավտոմոբիլային ,,Ռենա,, ՍՊԸ-ի տնօրեն Ռեզա Նաֆեզին, ով նույնպես 1993 թվականից ապրում և աշխատում է Հայաստանում,,: Ռեզան` բարձր գնահատելով հայկական գորգի դերը դրսում, նպատակ ունի տեղում ուսումնասիրել և վերականգնել գորգագործությունը: Գործարարի կարծիքով Արթիկում կա այդ հնարավորությունը: Կբացեն նման ուսումնական կենտրոն, կվարձակալեն կամ պայմանագիր կկնքեն գորգագործության արհեստանոց ունեցողների հետ և նորից զարկ կտան այդ անչափ կարևոր և պատմական նշանակություն ունեցող արհեստին: Վարագյան ընտանիքի մտերիմ ընկեր Արթուր Ալեքսանյանիը, ով ստանձնել է տարածաշրջանի ճանապարհների վերանորոգման աշխատանքները` եղանակների բացվելուն պես դրանք կմեկնարկեն: Մեծ էր հավաքվածների ոգևորությունը, հուսով էին, որ լսածները կդառնան իրականություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Արթիկի տարածաշրջանի համյանքների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 17:31:47