Նորություններ
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի այցը Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզ
20.01.2017
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի հրավերով գտնվում է Ուլյանովսկի երկրամասում` մասնակցելու Ուլյանովսկում կայանալիք Սիմբիրսկի երկրամասի օրվա և Ուլյանովսկի մարզի կազմավորման 74 ամյակին նվիրված միջոցառումներին:Արդեն իսկ մարզպետը մասնակցել է մի շարք միջոցառումների, ունեցել հանդիպումներ: Սերգեյ Մորոզովի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են մարզերի միջև համագործակցության սերտացումը տարբեր բնագավառներում: