Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի այցը Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզ

20.01.2017

     Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի հրավերով գտնվում է Ուլյանովսկի երկրամասում` մասնակցելու Ուլյանովսկում կայանալիք Սիմբիրսկի երկրամասի օրվա և Ուլյանովսկի  մարզի կազմավորման 74 ամյակին նվիրված միջոցառումներին:Արդեն իսկ մարզպետը մասնակցել է մի շարք միջոցառումների, ունեցել հանդիպումներ: Սերգեյ Մորոզովի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են մարզերի միջև համագործակցության սերտացումը տարբեր բնագավառներում:Հիշեցնենք, որ 2016թվականի նոյեմբերին երկու մարզերի ղեկավարնրի միջև Հայաստանում ստորագրվել է փոխգործակցության 2016-2018թթ միջոցառումների ծրագիրը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի և Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզերի միջև բարեկամական կապեր հաստատվել են դեռևս 2009 թվականին, ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր, հետագա տարիներին աշխատանքներն իրականացվել են տարբեր ժամանակահատվածներում փոխհամաձայնեցված եւ ստորագրված տարեկան միջոցառումների ծրագրերի շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56