Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ամփոփել է Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզ այցելությունը

23.01.2017

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորած փոքր պատվիրակությունն Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի հրավերով, հունվարի 18-21-ը, ճանաչողական այցով եղել է Ուլյանովսկի երկրամասում: Ուլյանովսկում ընդունելությունն անցել է բավական բարձր մակարդակով ու հագեցած գրաֆիկով: ,,Չնայած մեր այցելությունն ընդամենը երեք օր էր, բայց այնքան հագեցած գրաֆիկով աշխատեցինք ու հանդիպումներ ունեցանք, որ մարզի գործունեության մասին կարելի է ասել լիարժեք կարծիք կազմեցինք, հնարավորություն ունեցանք լինելու մի շարք կազմակերպություներում` արդյունաբերական, ուսումնական, մշակութային: Ասեմ, որ ձեռք բերեցինք մի շարք պայմանավորվածություններ,, ,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Հովսեփ Սիմոնյանն հատկապես կարևորեց այցը Ուլյանովսկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ բացի ճանաչողական այցը գործնական որոշակի համաձայնություններ ևս ձեռք են բերվել: ,,Խոսքն այն մասին է, որ որոշեցինք իրատեսական ու շոշափելի արդյունքներ արձանագրելու համար հանդիպումներ կազմակերպել Գյումրու և Ուլյանովսկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնների ներկայացուցիչների միջև: Մենք այցելեցինք նաև Ուլյանովսկի ,,Արդյունաբերական գոտի,, , որը մոտ 800հա տարածք է` նախատեսված արդյունաբերական մեծ գործունեություն ծավալող ընկերությունների համար, ունի բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները,, ,- ասաց մարզպետը: Ըստ Շիրակի մարզպետի, հստակություն կա հատկապես գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ընդլայնման մասով, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ` գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի ու վերամշակող ընկերությունների ապրանքների իրացման հարցում: ,,Ուլյանովսկի նահանգի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց մեզ առևտրի կենտրոն տրամադրելու, կկարողանանք մարզից որոշակի ապրանքատեսակներ արտահանել,, ,- փաստեց պրն Սիմոնյանը:
Մարզպետը փաստեց, որ Ուլյանովսկում բավական ակտիվ մշակութային կյանք կա, նահանգը բացի ազգային մի շարք մեծ նվագախմբերից, ինչպես Շիրակի մարզ ունի նաև պետական Սիմֆոնիկ նվագախումբ: Մինչ տնտեսական համագործակցության ընդլայնումը կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակութային համագործակցության մասով: Ամենայն հավանականությամբ հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակի մարզ կայցելեն Ուլյանովսկի մի քանի նվագախմբեր ու համույթներ:
Նշենք, որ Շիրակի մարզպետն հանդիպել է նաև Ուլյանովսկի հայ համայնքի հետ: Հանդիպումից Հովսեփ Սիմոնյանը դրական տպավորություններով է վերադարձել. ,,Գիտեք ես շատ ուրախացա, որ այնտեղ հայ համայնքը շատ կազմակերպված և ակտիվ էր: Բավական մտերմություն կար նրանց միջև, մեկը մյուսին օգնելու, համագործակցելու առումով շատ նախաձեռնող էին: Սկեսել էին ու շուտով կավարտեն հայկական եկեղեցու շինաշխատանքները, որն ունենալու է 35 մ բարձրություն,, :
Ամփոփելով այցի մանրամասները Շիրակի մարզպետն հույս հայտնեց, որ Ուլյանովսկի հետ համագործակցությունն առավել կսերտանա ու կընդլայնվեն հատկապես տնտեսական կապերը:
Ի դեպ նշենք, որ Հովսեփ Սիմոնյանը Մոսկվայից Գյումրի ժամանել էր ,,Պոբեդա,, ավիաընկերության չվերթով, լրագրողների հետ զրույցում նշեց, որ բավական բարձր կարծիքի է ընկերության սպասարկումից և հույս ունի, որ ,,Պոբեդայի,, գործունեությունն իսկապես կնպաստի Գյումրիում տնտեսական տեղաշարժին ու տուրիզմի զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42