Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻ կատարած աշխատանքների հաշվետվություն

26.01.2017

Հունվարի 26-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների 2016 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը: Հաշվետվությանը մասնակցում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ, պարոն Արման Ցոլակյանին, Շիրակի մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը կընդունի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար, պարոն Գագիկ Հայրապետյանը: Նիստը վարում էր ՀՀ Շիրակի մարզպետ, քաղաքացիական պաշտպանության պետ Հովսեփ Սիմոնյանը: Մինչև մեր օրակարգի հարցերի ներկայացնելը, Շիրակի մարզպետն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել, ԱԻՎ նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի հիշատակը: Ներկայացնելով օրակարգը, հաշվետվության համար խոսքը փոխանցեց Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի, փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ` Արթուր Կարապետյանին: Ապա հաշվետվությամբ հանդես եկան Շիրակի մարզային հրդեհային և տեխ.անվտանգության տեսչության պետ` Ս. Խաչատրյանը, ՀՀ ԱԻՆ ,,ՍՊՀսԾ,, ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Մխիթարյանը, ՀՀ ԱԻՆ,,Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն,, ՊՈԱԿ-ի Ախուրյան գետավազանի ջրաբանական կայանի պետ Հ. Թադևոսյանը, ՀՀ ԱԻՆ ,,Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն,, ՊՈԱԿ Շիրակի մարզաի արտադրական վտանգավոր օբյեկտների սեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ` Լ. Գարեգինյանը: Հաշվետվություններն ընդունողների կողմից հարցադրումներ եղան հաշվետուներին եղան հարցեր նաև նիստին մասնակից մարզի համայնքների ղեկավարների կողմից: Հաշվետվություններն ընդունողները աշխատանքները գնահատեցին դրական, իր գնահատականը տվեց նաև Շիրակի մարզպետը: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի, Շիրակի մարզային փրկարար վարչության ստորաբաժանումների աշխատանքներից գոհ եմ: Հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերում հաճախակի ես լսում կամ կարդում արտակարգ պատահարի մասին և առաջին գնահատականը, որին սպասում ես, այն է` արագ, օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կասեցվել է պատահարը, որի հետևանքներն անկանխատեսելի կարող էին լինել:
Իրոք, ուրախանում ես, որ կա մի ուժ, մարդկանց մի խումբ, ովքեր իրենց անձնազոհ աշխատանքի շնորհիվ կարող են կանխել շատ ու շատ վտանգներ:
Մեր ազգաբնակչության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար: Լիահույս եմ, որ ցանկացած պարագայում, անկախ եղանակային պայմաններից և իրավիճակի բարդությունից, դուք կոչված եք ծառայելու մեր ժողովրդին, րոպե առաջ հասնելու նրանց օգնության: Ցանկանում եմ ձեզ հաջողություններ և անվտանգ ծառայություն 2017 թվականին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23