Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ինձ բացակա չդնեք…..

27.01.2017

Հունվարի 27-ին Շիրակի մարզի Փանիկի համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց Արցախում զոհված Սիմոն Ճավռշյանի նվիրված ,,Փառքի անկյուն,, և հուշատախտակ: Փոքրիկ անկյունը կպատմի Սիմոնի մեծ սխրանքի մասին, այն մասին, որ նա հանուն հայրենիքի ազատության չխնայեց ամենաթանկը` կյանքը:
Փանիկցի երիտասարդ հերոսը ծառայության էր անցել18 տարին լրանալուն պես Արցախի հարավային սահմանին` Հադրութում, մինչդեռ ավագ եղբայրը, ով ավելի շուտ էր մեկնել ծառայության Տավուշում էր` Մեհրաբի զորամասում: Այդպես էլ եղբայրները չհանդիպեցին: 18 ամյա Սիմոնը զոհվեց փետրվարի 5-ին: ,,Ես հպարտությամբ եմ խոսում Ձեր որդու մասին, քանի Սիմոնի նման երիտասարդներ կան մեր երկրում, մեր հայրենիքը միշտ պաշտպանված կլինի, բայց միևնույն ժամանակ էլ անսահման տխուր եմ, որ նա հիմա նա մեր կողքին չէ, այնքան երիտասարդ հեռացավ կյանքից: Ծնողներին միայն համբերություն կարող եմ մաղթել: Թող ոչ մի ծնող այլևս այսպիսի կորստի ցավ չզգա: Փառք մեր բոլոր հերոս տղաներին,,,- Փանիկի դպրոցում տեղի ունեցած ցերեկույթի ավարտին` ելույթի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Դպրոցում, որտեղ սովորել էր Սիմոնը, ակնածանքով ու սիրով էին խոսում նրա մասին: Հայրենասեր որդի մեծացնելու համար խոնարհումի խոսքեր հղեցին համայնքի հոգևոր հովիվ տեր Գրիգորը, Փանիկի համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը, Սիմոնի դասղեկ Ժենյա Սևյանը, ազատամարտիներ: Նշենք, որ հրաձգային ջոկատի նռնակաձիգ Սիմոն Ճավռշյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար, հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ նախագահների ,,Մարտական ծառայության,, մեդալներով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31