Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը բանակի օրվա առթիվ

28.01.2017

Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, ենթասպաներ, կրտսեր հրամանատարներ,սիրելի՛ զինվորներ.

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում այս տոնն իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուրիս համար: 25-ամյա հայոց բանակն իրականություն դարձավ Արցախում և Հայաստանի սահմաններում հերոսացած հայորդիների սխրանքներով և մեր ողջ ժողովրդի հավաքական ու անկոտրուն կամքով: Զոհաբերելով ամենաթանկը` իրենց կյանքը, մեր զինվորներն ու սպաներն ապրիլյան քառօրյա պատերազմում արիության ու հայրենիքին նվիրվածության շնորհիվ ևս մեկ անգամ կանխեցին թշնամու հերթական խարդավան գործողությունները: Մենք հպարտությամբ պետք է հիշենք մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհենք ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմների առջև: Առաջնորդվելով ազգ-բանակ գաղափարախոսությամբ` այսօր հայկական բանակը տարածաշրջանում կայացած և մշտապես կատարելագործվող կառույց է. մեր ժողովրդի անվտանգության պաշտպանն է, խաղաղ ու անվտանգ կենսագործունեություն ապահովողը, ինչպես նաև մեր երկրի առաջընթացի կարևորագույն երաշխիքը:
Այս տոնական օրվա առթիվ սպաներին, ենթասպաներին, զինվորներին, արցախյան հերոսամարտի և սահմանների պաշտպանության մասնակիցներին ու վետերաններին մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, մարտական բարձր ոգի և նորանոր ձեռքբերումներ` ի շահ մեր պետության հզորացման ու առաջընթացի:
 Ամենաջերմ բարեմաղթանքներով

Շիրակի մարզպետ` Հովսեփ Սիմոնյան

 

Չնայած սաստիկ բքին,  մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն այցելեցին Շիրակ գերեզմանատուն ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու հայրենիքի համար նահատակված հայորդիների շիրիմներին: Հավերժ փառք մեր հերոսներին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58