Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

29.01.2017

Հունվարի 29-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետի և քաղաքապետի տեղակալները, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ, սպաներ, ազատամարտի վետերաններ, ապրիլյան քառօրյային զոհված զինծառայողների ծնողներ, զլմ ներկայացուցիչներ:Դրոշակակիրներ զինվորականները ՀՀ պետական դրոշը ներս բերելուց, պետական օրհներգը հնչեցնելուց հետո, տերունական աղոթքով և բարեմաղթանքի խոսքով ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Ցուցադրվեց Հայոց բանակ ֆիլմը, որից հետո ելույթ ունեցավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն, ով իր ելույթում մասնավորապես ասաց, - 25-ամյա հայկական բանակն իրականություն դարձավ Արցախում և Հայաստանի սահմաններում հերոսացած հայորդիների սխրանքներով և մեր ողջ ժողովրդի հավաքական ու անկոտրուն կամքով: Զոհաբերելով ամենաթանկը` իրենց կյանքը, մեր զինվորներն ու սպաներն ապրիլյան քառօրյա պատերազմում արիության ու հայրենասիրության շնորհիվ ևս մեկ անգամ կանխեցին թշնամու հերթական խարդավան գործողությունները և ապացուցեցին, որ իրենց հետնորդների արժանի զավակներն են: Հպարտությամբ պետք է հիշենք մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհենք ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմների առջև:
Առաջնորդվելով ազգ-բանակ գաղափարախոսությամբ` այսօր հայկական բանակը տարածաշրջանում կայացած և մշտապես կատարելագործվող կառույց է.մեր ժողովրդի անվտանգության պաշտպանն է, խաղաղ ու անվտանգ կենսագործունեություն ապահովողը, ինչպես նաև մեր երկրի առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Մենք հայոց բանակին ենք վստահել մեր կյանքն ու հայրենիքի ապագան: Այն ի զորու է պաշտպանել մեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ աշխատանքը: Հայկական բանակը մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորն է, և մենք հպարտ ենք նրանով: Շիրակի մարզպետի պարգևատրումից հետո, ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը ևս պարգևատրեց զինծառայողների և սպաների և հեռուստացույց նվիրեց զորամասին: Շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵԿՄ ՇՄԽ նախագահ Յուրա Ալեքսանյանն, ով պարգներ հանձնեց ապրիլյան քառօրյային նահատակված զինծառայողների ծնողներին: Ներկաներին շնորհավորեցին ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլիխովիչը և ՀՀ ՊՆ Շիրակի կաայզորի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը: Հանդիսավոր նիստի ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17