Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Ներդրումային նախագծերի մշակում,, թեմայով սեմինար-դասընթաց Շիրակի մարզպետարանում

08.02.2017

ՀՀ կառավարության և տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 8-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց սեմինար-դասընթաց Շիրակի մարզից ներդրումային ծրագրեր ներկայացրած ու ներկայացնելու ցանկություն ունեցող գործարարների համար: Դասընթացի նպատակը ներդրումային ծրագրերի մշակման հիմնական առանձնահատկությունների ներկայացումն էր: ,,Ողջունում եմ և կազմակերպիչներին, և մասնակիցներին, մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի Շիրակի մարզում ցանկացած ներդրումային ծրագրի իրականացումը, մենք շահագրգիռ ենք դրանց կյանքի կոչմանը, իսկ եթե որևէ խնդիր ու խոչընդոտ լինի նաև դրանց լուծմանը,, ,- նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ` Արթուր Խաչատրյանը նշեց. ,,Ես ուրախ եմ, որ սեմինար-դասընթաց անցկացնելու նախաձեռնությանն առաջինն արձագանքեց Շիրակի մարզը: Իսկ դուք որպես գործարար ծրագիր կազմողներ շատ լավ գիտեք, որ մի բան է լավ ծրագիր ունենալը, մեկ այլ բան` այն հիմնավորելն ու կազմելը,,:
Նշենք, որ դասընթաց-սեմինարն անցկացրեցին Կենտրոնական Բանկի ներկայացուցիչները: Մասնակիցներին ներկայացվեցին ներդրումային ծրագրերի մշակմանը ներկայացվող առանձնահատկությունները` շեշտադրելով ֆինանսական կանխատեսումների և նախագծում սեփական մասնակցության կարևորությունը, ինչպես նաև ներդրողներին ու ֆինանսավորողներին ներգրավելու համար անհրաժեշտ միջոցառումների կարևորությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54