Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի ընտրություններ մարզի Արևիկ և Ախուրիկ համայնքներում

13.02.2017

 2017 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Շիրակի մարզի Արևիկ և Ախուրիկ համայնքներն ընդգրկող թիվ 32/1 ընտրատարածքային տեղամասերում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Արևիկ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին երեք թեկնածուներ` Դավիթ Թումիկյան, Համլետ Հարությունյան, Վարդկես Մելքոնյան/ ըստ անձնագրային տվյալների/: Այս տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1 355 է, ընտրություններին մասնակցել է  868 ընտրող: Նախնական  տվյալների համաձայն Վարդկես Մելքոնյանի օգտին կողմ է քվեարկել 526, Դավիթ Թումիկյանի օգտին 87,  Համլետ Հարությունյանի  օգտին 240 ընտրող,  անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել 14 : Ախուրիկ համայնքում առաջադրվել էին 2 թեկնածուներ ` Վարդիթեր Գասպարյան /գործող գյուղապետ/  և Հովհաննես Պողոսյան: Այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 836 է, ընտրությանը մասնակցել է 566 ընտրող: Նախնական տվյալների համաձայն Վարդիթեր Գասպարյանի օգտին կողմ է քվեարկել 262,  Հովհաննես Պողոսյանի օգտին 277 ընտրող, 28 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01