Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

17.02.2017

Փետրվարի 17-ին Գյումրիում էր Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին. Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ ինքը տպավորված է Շիրակի մարզով ու շատ կուզենար այստեղ դրական փոփոխություններ տեսնել: Մարզպետ Հ. Սիմոնյանն էլ ողջունելով հյուրերին նշեց. ,,Ես ուրախ եմ Ձեզ մեր մարզում տեսնելու: Ինձ համար մեր մարզում իրականացվելիք ցանկացած դրական տեղաշարժ միայն ուրախալի է: Վստահ եմ, որ համագործակցելու ենք, ինքս երաշխավորում եմ, որ մարզպետարանից անցած յուրաքանչյուր քայլ արվելու է առանց փոքրիկ ուշացման: Շիրակի մարզը երկրաշարժից առաջ արդյունաբերական կենտրոն էր, հիմա ավելի շատ գյուղատնտեսական ուղղվածություն ունի: Գյուղատնտեսության բնագավառում տեղաշարժը մեզ համար կարևոր կլինի,, :
Նշենք, որ Պյոտր Սվիտալսկին Գյումրիում էր ազդարարելու Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի (ՏԶՊԾ) դրամաշնորհի երկրորդ փուլի մեկնարկը: Խոսքը մեկ միլիոն եվրո բյուջեով դրամաշնորհի մասին է, որն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը` ի շահ Շիրակի մարզում բնակվող Հայաստանի քաղաքացիների:
Դրամաշնորհը կօգնի զարգացնել ծրագրերի և դրամական միջոցների կառավարման կարողությունները`անմիջականորեն նպաստելով Շիրակի մարզի զարգացմանը: Այն կնպաստի մրցակցության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու արտագաղթի միտումների նվազեցմանը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է` աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև համաչափ սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովելու գործում:
Երկրորդ հայտամրցույթի շրջանակներում հրավիրվում են հայտեր՝ Շիրակի մարզի մշակույթի և ստեղծարարության ոլորտներին առնչվող գաղափարներով: Ծրագիրի միջոցով կստեղծվեն նոր աշխատատեղեր, աջակցություն կտրամադրվի Շիրակի մարզում գրանցված ՓՄՁ-ներին ու ձեռնարկություններին:
Այդուհանդերձ, մրցույթին դիմել կարող են բոլոր ՀՀ մարզերում գործող ՝ մրցույթի պահանջները բավարարող կազմակերպությունները, եթե նրանք գտնեն համապատասխան տարածքային գործընկեր թիրախ հանդիսացող տարածքում:
ՏԶՊԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև համաչափ սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովելու գործում:
ՏԶՊԾԴ հատուկ նպատակներն են՝ ստեղծել զբաղվածության ապահովման հնարավորություններ Շիրակի մարզում. այն է՝ ապահովել անհրաժեշտ հմտություններ և, հատկապես չափահաս երիտասարդության շրջանում, խթանել կայուն զբաղվածությունը մշակույթի և ստեղծարար տնտեսության ոլորտում:
Երկրորդ հայտամրցույթի բյուջեն կազմում է շուրջ 1 մլն եվրո, որից 700.000 եվրոն տրամադրվում է Եվրոպական միության կողմից, 175.000 եվրոն՝ Հայաստանի կառավարության, և նվազագույնը 10% հավելվում է դիմորդների կողմից համաֆինանսավորման սկզբունքով: Ընտրված ծրագրերի իրականացման առավելագույն ժամկետը 24 ամիս է:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45