Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման համար կառավարությունը գումարներ է հատկացրել

23.02.2017

Փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ կառավարությունը որոշել է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գումար հատկացնել: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն ՀՀ դրամ գումար հատկացնել մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով: Արդյունքում կլուծվեն սոցիալական բնույթի և կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցեր:
Ըստ այդմ Շիրակի մարզպետարանին առաջին փուլով նախատեսվել է 251,424.0 հազ. դրամ:
<Ընդհանուր առմամբ մարզին հատկացվելիք գումարի չափը 550 մլն դրամ է, սակայն առաջին փուլով հատկացվել է շուրջ 251 մլն դրամ գումար: Ծրագրերը ֆինանսավորովում են, եթե կան նախագծա-նախահաշվային փաթեթներ: Մեր կողﬕց ներկայացված որոշ ծրագրեր չունեին այդ փաթեթները, այդ իսկ պատճառով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տրամադրվի այս գումարը մինչև կկազմենք մյուսների նախագծային փաստաթղթերը: Այս փուլում նախագծային աշխատանքների համար նախատեսվել են 10 մլն 500 հազար դրամ>,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Առաջին փուլ ընդգրկվել են այն ծրագրերը, որոնք ավելի անհրաժեշտ են, օրինակ, Արթիկում և Մարալիկում ձյան շերտի պատճառով փլուզված տանիքների վերականգնմանն ուղղվելու է շուրջ 24մլն դրամ: <Այս փուլում ընդգրկված են նաև այն ծրագրերը, որոնք ﬔկնարկել էին, բայց ֆինանսների բացակայության պատճառով դադարեցվել էին>,- ասաց Շիրակի մարզպետը՝ հավելելով, որ մարզում կան ծրագրում ընդգրկված այլ համայնքներ ևս:
Ծրագրի շրջանակներում բավական գումարներ կուղղվեն ճանապարհաշինական խնդիրների լուծմանը` Գյումրի համայնքի Ռուսթավելի փողոցի մասնակի վերանորոգում կիրականացվի 68մլն դրամի շրջանակներում: Կիրականացվեն նաև Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի ճանապարհի և Արթիկ համայնքի Գ. Նժդեհի փողոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ:
Որպես սուբվենցիա որոշակի գումարներ են հատկացվել մի շարք համայնքների «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի շրջանակներում համաֆինանսավորում անելու նպատակով:
<Անշուշտ, իրականում շատ դժվար է եղել առանձնացնել այս կամ այն ծրագիրը, քանի որ շատ չլուծված խնդիրեր ունենք մարզում, բոլոր համայնքներում էլ հոգսեր կան, որ անհապաղ լուծում են պահանջում: Դրանց լուծման համար մեծ միջոցներ են անհրաժեշտ: Այն գումարները, որոնք մեր մարզին հատկացվել են, աշխատել ենք ուղղել օբյեկտիվորեն` առաջնայիններից մի քանիսին: Կա ՀՀ վարչապետի խիստ հանձնարարականը՝ ﬕջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման վերաբերյալ: Վստահ եմ` աշխատանքները նորմալ ու որակով կիրականացվեն: Հորդորում եմ նաև զանգվածային լրատվության միջոցներին, որ իրենք էլ հետևողականություն ցուցաբերեն ու եթե մենք որևէ բացթողում ունենանք վերահսկողության հարցում, ապա ահազանգեն: Վստահ եմ, որ հայտարարված մրցույթների արդյունքում կկարողանանք տնտեսել գումար, որն էլ հնարավորություն կտա այլ ծրագրեր իրականացնել»,-ընդգծեց Հովսեփ Սիմոնյանը: Հրատապ խնդիրների լուծման առաջին փուլը սկսվելٳ է առաջին եռամսյակում: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների մրցույթները շուտով կհայտարարվեն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23