Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մրցում են պետական պաշտոնյաները

23.02.2017

2017 թվականի փետրվարի 23-ին Երևանի ,,Ասպար Արմս,, ՍՊԸ-ի հրաձգարանում մեկնարկեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումները, որին մասնակցության հայտ են ներկայացրել 33 թիմեր՝ ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերից, ՀՀ նախարարություններից, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմիններից և ՀՀ մարզպետարաններից: Միջոցառմանը չի թույլատրվել մասնակցելու ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին: Մրցումներն անց են կացվում թիմային և անհատական հաշվարկով: Թիմի կազմը՝ 3 տղամարդ և 2 կին:
Միջոցառմանը մասնակցող Շիրակի մարզպետարանի թիմի անդամների ընտրությունն իրականացվել էր փետրվարի 14-ին Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի հրաձգարանում անցկացված փորձամրցման արդյունքներով:
Երևանում Շիրակի մարզպետարանի թիմը հանդես եկավ ներքոհիշյալ կազմով. Ղարիբյան Տիգրան` աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Պապոյան Գրիգոր` քարտուղարության պետ, Բզնունի Մեսրոպ` ներքին աուդիտի բաժնի պետ, Գորգինյան Լիլիթ` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, Ալեքսանյան Աստղիկ` ֆինանսական և սոցիալտնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի կրտսեր մասնագետ:
Ընդհանուր թիմային հաշվարկում ՀՀ Շիրակի մարզպետարանի թիմը հավաքեց 100 միավոր, իսկ անհատապես լավագույն արդյունք՝ 38 միավոր վաստակեց Մ.Բզնունին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59