Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոռոգման նոր սեզոնին ընդառաջ քննարկում Շիրակի մարզպետարանում

24.02.2017

Փետրվարի 24-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն համայնքներին ղեկավարների մասնակցությամբ, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջիկա ոռոգման տարվա հետ կապված տարատեսակ խնդիրներ: ,,Ես ուրախ եմ, որ ոռոգման սեզոնի մեկնարկը դեռ չտրված պատասխանատուները մտահոգ են խնդիրների լուծմամբ, մենք դա միայն ողջունում ենք,, ,- ողջունելով ներկաներին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Այնուհետև Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն անդրադառնալով ոռոգման խնդիրներին, տեղեկացրեց, որ մարզում ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ժամանակին, իսկ 2016թվականին ջրօգտագործողների հետ կնքվել են 10709 պայմանագիր 7052.6 հա ոռոգելու համար: Պլանավորվել է 26000 հազ. մ3 ջրառ և 13170 հազ. մ3 ջրտուք, 2016թ. ոռոգման ջրի վարձավճարների գանձումը հասցվել է մինչև 91 % 28.12.2016թ. դրությամբ: ,,Շիրակի,,  ՋՕԸ-ի կողմից 2016 թվականին իրականացվել են ինչպես ոռոգման ցանցի նորոգման, այնպես էլ մաքրման աշխատանքներ:
ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն էլ խոսքում կարևորեց գյուղացիական տնտեսություններին հուզող հիմնահարցերի ժամանակին լուծումը, նշելով, որ օր առաջ գյուղացուն օգնելն ամենակարևոր խնդիրն է:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նախ լսեց համայնքների տարբեր հարցերով դիմող ղեկավարներին, ապա ընդգծեց, որ իրենք ևս մտահոգ են մարզում ոռոգման և խմելու ջրի ցանցերի նորոգման խնդիրներով, մի շարք ծրագրեր արդեն իսկ մեկնարկել են, մասնավորապես, Կապսի ջրամբարի շինարարության նախագծային աշխատանքները, ինչպես նաև առաջին իսկ հնարավորության դեպքում կաշխատեն խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58