Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետի մոտ
24.02.2017
Այսօր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետն աշխատակազմին ներկայացրեց ՀՀ Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Խաչատուր Վարագյանին: ,,Հարգելի գործընկերներ, պարոն Վարագյանին կարծում եմ ներկայացնելու կարիք չկա բոլորդ էլ ճանաչում եք: Ուրախ եմ, որ պարոն Վարագյանն այժմ մեզ հետ է աշխատելու, նա տնտեսության մեջ աշխատանքային փորձ ունեցող մարդ է, գիտեք, որ լուրջ աշխատանքներ ունենք մարզի զարգացման՝ ներդրումային ծրագրերի հետ կապված։ Հաշվի առնելով Խաչատուր Վարագյանի հնարավորությունները տնտեսություն վարելու և երկարամյա փորձի առումով գտնում եմ, որ անհրաժեշտություն զգացվում էր,, ,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Այնուհետև մարզպետարանի տարբեր ոլորտների պատասխանատուները մարզպետին ներկայացրեցին աշխատանքային տարբեր խնդիրներ: Մասնավորապես քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը անդրադարձավ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի հետ կապված կազմակերպչական աշխատանքներին, նշելով, որ նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են, շուտով կհայտարարվեն շինարարների մրցույթները:
,,Կրթության բնագավառում աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են, այժմ օլիմպիադաների մարզային փուլն է ընթացքի մեջ,, ,- զեկուցեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Այնուհետև անդրադարձ եղավ համայնքների հարկերի հավաքագրման, ներդրումային ծրագրերի, գյուղատնտեսության բնագավառում գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին: