Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկարամյա ընդմիջումից հետո Արթիկում անցկացվեց ,,Տուֆաշխարհի ձմեռ,, մարզամշակութային միջոցառումը

26.02.2017

Հիանալի պայմաններ, ձմեռային մարզաձևերի համար հիասքանչ հնարավորություններ Արագածի ստորոտին, Արթիկում երկար տարիներ անցկացվել են մարզամշակութային միջոցառումներ, որոնք, սակայն, վերջին տարիներին չեն կազմակերպվել: Վերականգնելով հին ու բարի ավանդույթները, Արթիկի քաղաքապետի նախաձեռնությամբ, փետրվարի 26-ին Արթիկում անցկացվեց ,,Տուֆաշխարհի ձմեռ,, մարզամշակութային միջոցառումը: Միջոցառմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Արթիկից ու Արթիկի տարածաշրջանի համայնքներից, այլ նաև մարզկենտրոն Գյումրիից: Մինչ միջոցառման մեկնարկը, բոլորին ողջունեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն, ով կարևորեց այսօրինակ ձեռնարկները. ,,Ինձ համար անչափ ուրախալի է, որ դուք նման ավանդույթները չեք մոռանում, իսկ այսպպիսի միջոցառումները կնպաստեն ինչպես սպորտի զարգացմանն, այնպես էլ ակտիվ հանգստի կազմակերպմանը,,: Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն էլ խոստացավ, որ այսուհետ միջոցառումը ոչ միայն ամեն տարի կկազմակերպվի, այլև կաշխատեն ընդարձակել դրա շրջանակները:Այն, որ նմանատիպ միջոցառումները բացի մրցապայքարից, նաև հաճելի ակտիվ ժամանակ անցկացնելու առիթ է, նշեց նաև ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ կարևորելով նաև սպորտի մասսայականացման գաղափարը: Արթիկի երաժշտական դպրոցների սաների ելույթներից հետո վառվեց ջահը: Ջահը վառելու պատիվը տրվեց ՀՀ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության երրորդ մրցանակայիր Կորյուն Աստոյանին: Ջահը վառելուց հետո, մեկնարկեցին մարզական մրցույթները ՝14 մարզաձևերում: Դահուկավազք, պարանի ձգում, բազկամարտ, ըմբշամարտ, շախմատ և այլն՝ բոլոր մարզաձևերում էլ մասնակիցները շատ էին: Մրցումների ավարտից հետո վառված խարույկի մոտ բոլորը շուրջպար բռնեցին, իսկ վերջում լավագույն թիմերն ու տարբեր մարզաձևերի լավագույն երեք մասնակիցները պարգևատրվեցին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56