Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում

03.03.2017

Մարտի 3-ին Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնայանի ուղեկցությամբ նախարարն այցելեց մի շարք բուժհաստատություններ: Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցը սկսվեց բարի լուրով։ Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի տնօրեն Սևակ Ավագյանը նախարարին և նրան ուղեկցող Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին տեղեկացրեց, որ նախորդ գիշեր կենտրոնի զանգը ղողանջել է 3, իսկ մարտի մեկին 7 անգամ՝ ավետելով նույնքան երեխաների լույս աշխարհ գալու մասին։
ՀՕՄ¬ի կողմից ստեղծված այս բուժհաստատությունն արդեն 20 տարի է, ինչ իրականացնում է Ախուրյանի նախկին վարչատարածքի 7 գյուղերի մանկական ազգաբնակչության, ինչպես նաև կանանց ու հղիների գինեկոլոգիական բուժօգնությունը։
Հովսեփ Սիմոնյանն ու Լևոն Ալթունյանը շրջեցին նաև Ախուրյանի բժշկական կենտրոնում, ծանոթացան հաստատության վիճակին, ցուցանիշներին։ Շենքային սուղ պայմանները չեն խանգարում, որ այստեղ իրականացվեն ընդհանուր պրոֆիլի վիրահատություններ:
Շիրակի մարզպետը միանալով կենրոնի ղեկավարությունը նախարարին ներկայացրեց շտապօգնության ծառայությանը մեքենայի խնդիրը: Ախուրյանի շրջակա 35 գյուղի սպասարկումը ներկայումս իրականացվում է բավական հնամաշ վիճակում գտնվող մեկ մեքենայով, դա էլ միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհներով: Նախարար Ալթունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկայում անպատճառ կենտրոնին կհատկացվի շտապօգնության նոր մեքենա։
Նախարարի հաջորդ կանգառը Գյումրու ծննդատանն էր: Մարզպետի ու նախարարի շրջայցից հետո, ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ներկայացրեց հաստատության հիմնական խնդիրները, անդրադարձավ կուտակված պարտքերին, թերբեռնվածությանը
Նախարարը տնօրենին առաջարկեց ներկայացնել իրավիճակի բարելավման ծրագիր, որի մանրամասն քննարկման արդյունքում մոտ երեք ամսվա ընթացքում նախարարության կողմից կառաջարկվեն խնդիրների լուծման հնարավոր ուղիներ:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում տնօրեն Աշոտ Կուրղինյանի ներկայացրած շնորհանդեսում խոսվեց հիվանդանոցի հետագա զարգացման հեռանկարների, այդ թվում՝ նոր ծառայությունների կազմակերպման, ավստրիացի գործընկերների հետ նախանշվող նոր ծրագրերի մասին:
Հովսեփ Սիմոնյանն ու Լևոն Ալթունյանը այնուհետև ծանոթացան հարևանությամբ գտնվող Գյումրու բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին։ Առանձնակի կարևորվեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, միայն 2016թ. այստեղ 400 հիվանդ այս ծրագրով պետական պատվերի շրջանակում ստենտավորվել է։ Հենց այս բուժհաստատությունն է, որ հանրապետությունում առաջինն իջեցրել է ստենտավորման գները՝ հաշվի առնելով մարզի բնակչության սոցիալական վիճակը։ Այնուհետև հիվանդանոցի ղեկավարության և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ անցկացվեց խորհրդակցություն:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:07:12