Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2017

Սիրելի՛ կանայք մայրեր և քույրեր, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի`Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գարնանային այս հիասքանչ տոնը լավ առիթ է` ևս մեկ անգամ ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ, կարևորելու ձեր բացառիկ դերը հասարակության մեջ:
Հայ կինը խոնարհաբար տարել է և՛ դառնություն, և՛ վիշտ, սակայն երբեք չի կորցրել իր հոգու վեհությունն ու կանացիությունը. այսօր էլ նույն նվիրումով շարունակում է իր ավանդն ունենալ հայ ընտանիքի և ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման գործում:
Սիրելի՛ կանայք, շնորհավորելով գեղեցիկ այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային հաջողություններ, խաղաղություն և գարնանային բարձր տրամադրություն:
Միշտ մնացե՛ք հմայիչ ու բարի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59