Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանին

22.03.2017

Մարտի 22-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց երկօրյա աշխատանքային այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Կողմերի միջև ծավալված ջերմ ու անմիջական զրույցի ժամանակ մարզպետ Հ. Սիմոնյանը դեսպանին ներկայացրեց Շիրակի մարզն ու մարզում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը. <Ես շատ կուզենայի ասել, որ մեր մարզն այժմ էլ արդյունաբերական կենտրոն է ինչպես 1988 թվականից առաջ էր, սակայն այդպես չէ: Հիմա մենք ավելի գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ ենք և այս բնագավառում համագործակցությունը կարծում եմ կարող է իսկապես ստացվել, բնականաբար, չեմ բացառում նաև այլ բնագավառներում համագործակցելն ու փորձի փոխանակումը>:
Դեսպան Թիան Էրլունին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր համոզմամբ Հայաստան-Չինաստան բարեկամությունն առավել սերտանում է, ինչ վերաբերում է հայ-չինական տնտեսական հարաբերություններին, ապա Հայաստանի համար Չինաստանը երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանի Դաշնությունից հետո: <Ես հույս ունեմ, որ միջմարզային մակարդակով համագործակցությունն էլ ավելի շոշափելի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք, որ որոշակի բարեկամական կապերն արդեն իսկ կան>,-ասաց դեսպանը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23