Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այվազովսկու հայկական գործերի արտատպությունների ցուցահանդես է բացվել Գյումրիում

24.03.2017

Գյումրու <Մերկուրովի տուն թանգարան>-ում մինչ մայիսին Երևանում ցուցադրվելը Հովհաննես Այվազովսկու հայկական գործերի արտատպությունների ցուցադրությունը մեկ ամիս շարունակ բաց կլինի գյումրեցիների առջև :
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ով ողջունեց այս նախաձեռնությունն ու նշեց, որ այն իսկապես կարևոր է:
Ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հայկական թեմաներով նկարների մեծ մասը գտնվում է արտասահմանյան երկրներում, և այս ցուցադրության հիմնական նպատակը հենց այդ գործերը հանրությանը ներկայացնելն է:
Այվազովսկու հայկական գործերի միակ ցուցադրությունը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ Խորհրդային 10 հանրապետությունից Երևան բերվեցին և Սարյանի թանգարանում ցուցադրվեցին նրա գործերը: <Այվազովսկու 200 ամյակն է և նրան շատերը ճանաչում են ոչ որպես հայկական նկարիչ, այդ էր պատճառոը որ հրատարակեցի Այվազովսկու 200 ամյակին նվիրված գիրք նաև ռուսերենով, որտեղ ներկայացված են նաև նկարչի հայկական նկարները: Այվազովսկին բացառիկ հայ նկարիչ է>,-նշեց ցուցադրության նախաձեռնող, հայտնի արվեստագետ Շահեն Խաչատրյանը:
Ցուցադրությանը ներկայացված են Այվազովսկու՝ <Արաքս գետը և Արարատը>, <Ինքնադիմանկար>,<Արարատ. քարավան>, <Ոչխարի հոտը փոթորկին>, <Նոյը իջավ Արարատին>, <Սևանա լիճ> և այլ նկարներ, ինչպես նաև Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել արքեպիսկոպոսի դիմանկարը և <Քարոս. Աշխարհի արարումը> նկարը. 24 տարեկանում ստեղծված այս պատկերի համար Այվազովսկին պարգևատրվել է ոսկե մեդալով և եվրոպայում ընտրվել չորս ակադեմիաների անդամ: Նկարի բնօրինակն այս պահին Մխիթարյան թանգարանում է:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25