Նորություններ
Շիրակի մարզպետի ուղերձը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
27.03.2017
Հարգելի՛ թատերական գործիչներ և թատերարվեստի երկրպագուներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Վիեննայում 1961 թվականին հաստատված այս գեղեցիկ տոնը նշում են ոչ միայն թատրոնի գործիչները, այլև հազարավոր հանդիսատեսներ, որոնց անկեղծ գնահատանքին է արժանանում այս հին ու չծերացող արվեստը: Թատրոնն իր առանձնահատուկ տեղն է գրավում հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և հասարակական կյանքում: Ամեն անգամ վարագույրը բացելով թատերասերների առջև` Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմը մեր մշակույթի գանձարանը հարստացնում է գեղարվեստական բարձրարվեստ արժեքներով: Իր առաքելությունը մանուկ հանդիսատեսի հանդեպ պատվով է կատարում նաև Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի ստեղծագործական խումբը` նրանց ոգիներում սերմաենելով բարին ու գեղեցիկը:
Թատրոնի՛ նվիրյալներ, շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ստեղծագործական բազում հաջողություններ և թատերասեր հասարակությամբ լեցուն դահլիճներ: