Նորություններ
Ուղերձ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2017
Հարգելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Անուրանալի է Ձեր դերը մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ: Հայ կանայք միշտ եղել են ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը: Պատահական չէ, որ Սուրբ Աստվածածնի ավետման խորհրդով տոնը քրիստոնեական արմատներ ունի:
Սիրելի՛ կանայք, դուք մշտապես արժանի եք մեծարման և դրվատանքի. այս տոնը ևս լավագույն առիթ է` կրկին Ձեզ ցանկանալ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղ կյանք, մայրության բերկրանք ու երջանիկ օրեր: Ամենաջերմ բարեմաղթանքներով`
Հովսեփ Սիմոնյան