Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Տարոն.. ավիաընկերությունը ժամանեց Գյումրի

10.04.2017

Հավատացի մեր վարչապետին, մեր կառավարությանը, դրա համար էլ այստեղ եմ: Լրագրողներին պատասխանեց Գյումրեցի գործարար Գառնիկ Պապիկյանն, ով Դուբայից բիզնեսը տեղափոխում է հայրենի Գյումրի: Երեք Բոինգ ինքնաթիռների բազան Գյումրու Շիրակ օդանավակայնն է, ուր ապրիլի 10-ին գործարարը տեղափոխեց առաջին ինքնաթիռը, իսկ ապրիլի 25֊ից կիրականացվի առաջին չվերթը դեպի Կրասնոդար։ Հայկական երկրորդ ավիաընկերությունը դարձավ իրականություն: Էմիրություններից Գյումրի ժամանած Գյումրեցի գործարարի օդանավի վերջնամասում գրված է Գյումրի, իսկ սկզբնամասում`Մ. Մկրտչյան, ավելի լավ գովազդ Գյումրու համար մտածել կարող էր միայն ծնունդով գյումրեցի Գառնիկ Պապիկյանը: Աշխարհի տարբեր երկրներ թռիչքներ են իրականացնում իմ ինքնաթիռները, թող ամբողջ աշխարհն իմանա Մհերի` մեր Ֆրոմնզիկի և Գյումրու մասին: Ինչպես առաջին ավիաընկերության ,,Տարոն,, ավիաընկերության էժան գնով տոմսերը ևս սահմանափակ քանակի կլինի, 132 տեղանոց ինքնաթիռի միայն 5 կամ 10 տեղերը կարժենան 10 հազար դրամ: Մեկ ուղղությամբ տոմսի առավելագույն արժեքը կլինի 75 եվրոյին համարժեք դրամ, Կրասնոդար-Գյումրի մեկ ուղղությամբ տոմսը կարժենա 65 եվրո: Ամեն դեպքում ավելի էժան կլինի, քան Զվարթնոց-ի նույն ուղղությամբ թռիչքները,-լրագրողներին ներկայացրեց ավիաընկերության սեփականատերը: Նշենք որ, այդ սպասված և հաճելի միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանը, ՀՀ Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, մարզում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23