Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքների զարգացման ծրագրերի վերանայման գործընթացը մոտենում է ավարտին

13.04.2017

Հնգամյա զարգացման ծրագիրը համայնքների զարգացման հիմնաքար ընդունելով` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին աշխատանքային հանդիպում-խորհրդակցություններ անցկացրեց Արթիկ և Մարալիկ քաղաքների, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների խոշորացված համայնքների ղեկավարների, վարչական ղեկավարների և ավագանու անդամների, հետ: Հիմքում ՀՀ վարչապետի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականներն են, ըստ որոնց նախատեսվում էր կազմակերպել համայնքների զարգացման ծրագրերի վերանայման գործընթացը՝ քննարկումներին ներգրավելով նաև համայնքների բնակիչներին:
Հանդիպումների ընթացքում Շիրակի մարզպետն հորդորեց համայնքապետերին ու համայնքների ավագանիներին առավել աչալրջորեն հետևել բոլոր ձեռնարկներին, համայնքի զարգացման ծրագիրն իրատեսական փաստաթուղթ դարձնել, որով հնարավոր կլինի հեռանկարային ձեռնարկներ կյանքի կոչել, նոր աշխատատեղերի ստեղծման խնդիր լուծել:
<Սոցիալական բեռի թեթևացումն առանց նոր աշխատատեղերի ստեղծման գործնականում անհնար է,-ասում է Հովսեփ Սիմոնյանը,-հին մտածելակերպով և աշխատաոճով առաջ գնալն արդեն` անընդունելի: Մարզն ունի ներուժ, որի օգտագործումն անհրաժեշտություն է>:
Արթիկի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը կարևորեց <<Սաստեքս>> ընկերության աշխատանքը, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծման:
Զարգացման ծրագրերից ներկայացվեց նաև սպանդանոց կառուցելը, որը կապահովի շուրջ 60 աշխատատեղ:
Բավական ծավալուն քննարկում անցկացվեց նաև Մարալիկի համայնքապետարանում, անդրադարձ եղան տարատեսակ ձեռնարկների, բնակիչներին մտահոգող հիմնախնդիրներին:
Նշենք, որ բոլոր հանդիպումների ժամանակ Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը:
<Եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները խոսում են համայնքի լուրջ ու հետևողական աշխատանքի մասին, իսկ ցածր ցուցանիշները` մատների արանքով սեփական պարտականություններին նայելու,-ընդգծեց մարզպետը>:
Ավելացնենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք ևս շրջում են մարզի համայնքներում` համայնքների զարգացման ծրագրերի վերանայման նպատակով :
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 11:55:29