Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց Գյումրու հնգամյա զարգացման ծրագրի հերթական հանրային քննարկումը

14.04.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ Տարածքային Կառավարման նախարար Դավիթ Լոքյանի հանձնարարականներով Շիրակի մարզի բոլոր համայնքներում ընթացքի մեջ է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի վերանայման գործընթացը: Այն մեկնարկել է նաև մարզկենտրոնում: Ապրիլի 14-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ անցկացվեց հերթական հանրային քննարկումը, որին մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանության, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Չնայած Գյումրու հնգամյա զարգացման ծրագիրն ավագանին հաստատել է դեռ 2016թվականին, սակայն դրանում որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն զգացվում է:
<Ես մարզի բոլոր համայնքներում հանդիպումների ժամանակ նշել եմ, որ կարևորը զարգացման ծրագրերում այնպիսի ձեռնարկներն են, որոնք զարկ կտան աշխատատեղերի ստեղծմանը: Նույն խնդիրն առավել ցայտուն զգացվում է Գյումրիում, այստեղ զբաղվածության խնդիրը բավական լուրջ է, մեր բոլորի հոգսն այն թեթևացնելն է, այնպես որ իմ հորդորը ևս մեկ անգամ այն է, որ ուշադրությունն հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ձեռնարկներին լինի>,- քննարկման սկզբում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Գյումրու քաղաքապետը ևս կարևորեց մարզկենտրոնում նոր աշխատատեղերի բացումը. <Ինձ համար, որպես քաղաքապետի, կարևորը աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացումն է, մեր հնգամյա զարգացման ծրագիրը իրատեսական ու գործնական դարձնելը>:
Շիրակի մարզպետը հատկապես կարևորեց ծրագրի հանրային քննարկումներին հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի մասնակցությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31