Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայկավան համայնքում կկառուցվի հայ-ռուսական զինվորական փառքի հուշակոմպլեքս

14.04.2017

Մի քանի օրից Հայկավան համայնքի վարչական տարածքում տեղի կունենա հայ-ռուսական զինվորական փառքի հուշահամալիրի հիմնարկեքի արարողություն: Հուշարձանային համալիրը նվիրված է լինելու հայ-ռուսական բարեկամությանը, հայող Եղեռնի տարելիցին ու ռուս ռազմական գործիչ, հետևազորի գեներալ Նիկոլայ Յուդենիչի հիշատակին:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդունեց հուշակոմպլեքսի շինարարության նախաձեռնողներին` ՌԴ <Արաքս> տարածքային ՀԿ նախագահ Արթուր Գևորգյանին ու նրա տեղակալ Արարատ Մկրտչյանին: Մարզային իշխանության ներկայացուցիչների, Հայկավան համայնքի ղեկավարի ու ծրագրի նախաձեռնողների միջև ծավալվեց կառուցողական ու ջերմ քննարկում, որի ժամանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդգծեց, որ իրենք պատրաստ են աջակցելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու տարածքի բարեկարգման, կանաչապատման ու անգամ հուշարձանի կառուցման նախագծային աշխատանքների իրականացման առումով:
Նշենք, որ հայ-ռուսական զինվորական փառքի հուշաահամալիրն ընդգրկելու է 1600 քառակուսի մետր տարածք, աշխատանքներն իրականացվելու են հիմնականում <Վլադիմիր Մեծ> հիմնադրամի աջակցությամբ: Հուշաահամալիրիը դառնալու է յուրատեսակ հանգստի գոտի` ծառուղիով ու բարեկարգված այգով: Նախատեսվում է հիմնարկեքն իրականացնել հաջորդ ամիս, իսկ բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2018 թվականին` հայ և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների մասնակցությամբ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56