Նորություններ
Շտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզպետարանում
19.04.2017
ՀՀ Շիրակի մարզպետի 2017 թվականի մարտի 15-ի թիվ 124-Ա որոշմամբ, ապրիլի 19-ին ՀՀ Շիրակի մարզում անցկացվելու էր շտաբային ուսումնավարժություն ,,Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպումը.. թեմայով: Ուսումնավարժության ղեկավար էր նշանակվել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Ապրիլի 19-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժությունը: Նախ հաստատվեց ուսումնավարժության ղեկավարման շտաբի կազմը, ապա` ուսումնավարժության միջնորդական խմբի կազմը: Ուսումնավարժությանն ընդգրկվել էին նաև մարզի բնակչության տարհանման հանձնաժողովը, մարզային քաղաքացիական պաշտպանության շուրջ 10 ծառայություններ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Առափի, Հայկավան, Ղարիբջանյան, Ախուրիկ համայնքների Տիմ ղեկավարները: Ուսումնավարժանքի մասնակիցները ստացան համապատասխան միջանկյալ հանձնարարականներ, հայտարարված կարճատև ընդմիջումից հետո ուսումնավարժանքի հանձնարարական ստացած մասնակիցները զեկուցեցին կատարված աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: Ուսումնավարժության արդյունքները գնահատվեցին դրական: