Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը

19.04.2017

Ապրիլի 19-ին, մինչ ,,Վերածնունդ,, միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի բացման արարողությունը, ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը հանդիպեց փառատոնի ժյուրիի անդամների հետ , որոնց ուղեկցում էր դերասանաունի Զառա Արամյանը: Մարզպետը հյուրերին ողջունեց ավանդական դարձած մշակութային այս գեղեցիկ իրադարձության կապակցությամբ, որն արժևորվում է դասական երաժշտության տարածմամբ, նոր տաղանդաշատ երաժիշտ-կատարողների հայտնաբերմամբ և մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմամբ: Մասնագիտական հանձնաժողովի անդամներին, որի կազմում ընդգրկված են 14 երկրների շուրջ 72 արվեստի ճանաչված գործիչներ, ցանկացավ նորանոր հաջողություններ: Երեկոյան Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ,,Վերածնունդ,, միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը, որն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊-ամյա և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին: 35 երկրներից 3 հազար մասնակիցները 5 տարիքային խմբերում կներկայացնեն իրենց պատրաստած ծրագրերը 19 անվանակարգերում, այն տևելու է մինչ մայիսի 30-ը: Հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքեր հղեցին ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը, գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, ընթերցվեց ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանի ողջույնի խոսքը: Ինչպես ամեն տարի, փառատոնի շրջանակներում ,,Մշակույթների երկխոսություն,, խորագրի ներքո ավանդաբար անցկացվում է նաև միջազգային գիտաժողով: Այս տարի այն նվիրված է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 50 գիտնականներ՝ արվեստաբաններ, երաժշտագետներ և այլք ՝ Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների հեղինակավոր բուհերից և գիտական այլ հաստատություններից: Հավելենք, որ ,,Վերածնուն,, մրցույթ-փառատոնի հաղթողներն ու մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23