Նորություններ
Ուղերձ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
24.04.2017
Սիրելի՛ հայրենակիցներ.
Այսօր աշխարհում սփռված համայն հայությունը գլուխ է խոնարհում և հարգանքի տուրք մատուցում անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջև: Ողբերգություն, որի հետևանքներն իրենց զգացնել են տալիս նաև այսօր: Այդ եղերական իրադարձություններից անմասն չմնացին նաև հազարավոր շիրակցիներ, որոնց աճյուններն ամփոփված են Հեր Հերի ձորում: Համոզված ենք, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է, և այսօր տասնյակ առաջադեմ ու ժողովրդավար պետություններ ճանաչել են հայության դեմ 20-րդ դարասկազբին իրագործված ամենահրեշավոր ոճրագործությունը:
Խոնարհվելով մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առաջ, մենք պարտավոր ենք համախմբվել մեր ազգային նպատակների ու գաղափարների շուրջ` հանուն մեր պետության և ժողովրդի լուսավոր ապագայի:
Հ. ՍԻՄՈՆՅԱՆ