Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Տարոն-ավիան» «Շիրակ» օդանավակայանից իրականացրեց Գյումրի-Կրասնոդար առաջին չվերթը

25.04.2017

 Ապրիլի 25-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Կրասնոդար մեկնեցին 44 ուղևորներ` 131 ուղեւորի համար նախատեսված ինքնաթիռով: Պատասխանատուները առաջին թռիչքից օգտվելու ցանկություն հայտնողների թվաքանակից դժգոհ չեն, վստահ են դեռ դրական տեղաշարժ արձանագրելու են: Առաջին թռիչքի համար էլ միջոցառում էին կազմակերպել, կանանց ծաղիկներ, Մհեր Մկրտչայնի նկարով հուշանվերներ հանձնվեցին:
Գյումրի-Կրասնոդար չվերթի տոմսերի արժեքը 44 հազար ՀՀ դրամ է, պատահականության սկզբունքով վաճառվում են նաեւ 10 հազար դրամ արժեք ունեցող ավիատոմսեր: Տոմսի արժեքից անկախ յուրաքանչյուր ուղևոր ավիատոմսի արժեքի շրջանակներում 32 կգ ուղեբեռ կարող է տանել:
Գյումրի-Կրասնոդար առաջին չվերթը ողջունեցին նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մարզպետը ողջունեց ավիաընկերության ձեռնարկը և ուրախությամբ մեկնողներին կոչ արեց.«Կգնաք հարսանիք, կգնաք որպես տուրիստ, բայց հետո հետ կգաք մեր երկիր, կարևորն հայրենիք վերադառնալն է»:
Նշենք, որ «Տարոն-ավիան» առաջիկան օրերին չվերթներ կիրականացնի Գյումրի-Սամարա եւ Գյումրի-Ռոստով ուղղություններով: Հունիսի 15-ից կմեկեկնարկեն նաեւ չվերթներ Մոսկվա և Սոչի ուղղություններով, մարզ կբերվի ևս մեկ ինքնաթիռ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59