Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

28.04.2017

Գյուրիում ապրիլի 28-ին անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը: Մրցույթն անցկացվեց Գյումրու Ա. Սարգսյանի անվան խաղերի մարզադպրոցում: Մրցույթին մասնակցում էին հանրապետության մարզերի մանկատների, գիշերօթիկ հաստատությունների և հոգածության կենտրոնների 12 թիմ՝ Շիրակից, Լոռուց, Կոտայքից, Սյունիքից և Գեղարքունիքից: Թիմերը միմյանց հետ մրցեցին 5 մարզաձևում: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը այս մրցույթն անցկացվում է 2-րդ անգամ: Ի դեպ, 2016 թվականին Երևանում կայացած առաջին մրցույթում հաղթող է ճանաչվել Գյումրու» Երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»-ի թիմը: Մրցումների արդյունքում, նույն թիմը նաև լավագույնն էր այս տարի: Ընդհանուր առմամբ, մրցակցությունը բավական թեժ էր: Լավագٳյն եռյակը եզրափակում է Գյումրու» Թռչունյան տուն» հաստատությունը, իսկ երկրորդ տեղում «Թիվ 2 գիշերօթիկ դպրոց»-ը: «Մրցույթը բավական կարևոր է: Ուզում եմ շեշտել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը մեծ թափ է տալիս մասսայական սպորտի զարգացմանը և մարզական տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում հասարակության տարբեր խմբերի հետ՝ նախադպրոցական հիմնարկներ, դպրոցներ, ընտանիքներ, մանկատներ և այլն: Սա ևս հրաշալի առիթ է գնահատելու մեր պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը, իսկ այս դեպքում նաև հատուկ հաստատություններում ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշեց Վաչիկ Վարդանյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Փոխնախարարը, ողջունելով բոլոր մասնակիցներին, կարևորեց 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք մրցույթը, որն արդեն, լավագույն ավանդույթ հանդիսանալով, շարունակվում է: «14 տարի անընդմեջ Հայաստանում և Արցախում լավագույն ավանդույթներ են ձևավորել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիքի մրցույթ»-ը, իսկ վերջին 5 տարիների ընթացքում ևս 3 այլ մասսայական միջոցառումներ են իրականցվում՝ «Լավագٳյն մարզական նախադպրոցական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագٳյն մարզական հաստատություն» մրցույթը»,- նշեց Խաչիկ Ասրյանը: Մրցանակակիր թիﬔրի համար, բացի ՀՀ նախագահի մրցանակից, գավաթներ էր սահմանել նաև Շիրակի մարզպետը: Պատվոգրեր, շնորհակալագրեր, ինչպես նաև դրամական մրցանակներ ստացան բոլոր թիմերը։ Արմենուհի Մխոյան 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23