Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծառատունկ Գյումրու Հաղթանակի այգում

29.04.2017

Ապրիլի 29-ին Գյումրու Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցավ ծառատունկ, որին մասնակցում էին Շիրակի մարզպետը, տեղակալները,  մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերը,  Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը,   քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ծառատունկին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում մարզպետն ասաց.- ,,Շատ եմ կարևորում ծառատունկը, այն խիստ անհրաժեշտ է հատկապես մեր քաղաքի համար. պատկերացրեք, ամեն տարի բավականին ծառեր են տնկվում, սակայն, խնդիրը միայն ծառ տնկելը  չէ, այն պետք է խնամել, ջրել, պատվաստումներ կատարել, նոր միայն տնկված ծառը կունենա հետագա լավ աճ,, : Ծառատունկի մասնակիցները հույս հայտնեցին, որ հետևողական խնամք տանելու դեպքում, իրոք այդ տնկիները տարիներ  անց կծառայեն իրենց նպատակին: Նշենք նաև, որ այգում կան  շուրջ 70 տարվա հաստաբուն ծառեր, որոնց մեծ մասն արդեն ենթակա են սանիտարական հատման: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42