Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուղերձ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

09.05.2017

Սիրելի՛ հայրենակիցներ.
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության 72 և Շուշիի ազատագրման 25 ամյակների կապակցությամբ:
Մեծ հայրենականի ավարտն աննախադեպ իրադարձություն էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ` հայ ժողովրդի կյանքում:
Պատերազմի առաջին իսկ օրերից մեր ժողովրդի շուրջ վեց հարյուր հազար զավակներ մասնակցեցին այդ անհավասար պայքարին: Ցավոք, նրանց ուղիղ կեսը չվերադարձավ ու չտեսավ բաղձալի հաղթանակը, բայց հայ ժողովուրդը մարդկության դեմ ուղղված այդ պատերազմում փառքով պսակեց իր անունը:
Այսօր մեզ համար կրկնակի տոն է. մենք նշում ենք ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 72 և Շուշիի ազատագրման 25 ամյակները: Իրենց նախորդների արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրմամբ նոր իմաստ ու շունչ հաղորդեցին մայիսի 9-ին, որը մեր պապերի, հայրերի և որդիների պատմական հաղթանակների միասնական տոնն է, ինչպես նաև հայրենիքի խաղաղ վերածննդի գրավականը:
Մենք գլուխ ենք խոնարհում այն բոլոր նահատակների շիրիմների առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի ազատության համար:
Մեր փառապանծ տոների` Հաղթանակի և խաղաղության 72 և Շուշիի ազատագրման 25 ամյակների կապակցությամբ կրկին շնորհավորում եմ բոլորիս և հատկապես Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերաններին, ցանկանում նրանց քաջառողջություն, տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք` սահմանները պահպանող մեր զինծառայողներին:
Ամենաջերմ բարեմաղթանքներով`
                                                                       Հովսեփ  Սիմոնյան
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23