Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<«Վերջին դասն» ու «Վերջին զանգը» առանց դրամահավաքի>,- Շիրակի մարզպետի հորդորն ու պահանջը

10.05.2017

Հանրակրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ խորհրդակցության գլխավոր թեման առաջիկա միջոցառումները առանց խնդիրների ու առանց դրամահավաքի անցկացնելն էր: <Ձեզանից լավ ոչ ոք չգիտի մեր մարզի բնակչության հոգսերը, դպրոցականների սոցիալական վիճակը, այնպես որ իմ պահանջն ու հորդորն է զերծ մնալ դրամահավաքից, առանց ավելորդ շքեղությունների առաջիկա միջոցառումները դարձնել հնարավորինս անմոռաց, իսկ դա անելը, հավատացեք, անհնար բան չէ>,- նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը տնօրեններին տեղեկացրեց դպրոցական քննությունների անցկացման կարգի, օրերի մասին, նա ևս կարևորեց միջոցառումների անցկացման ժամանակ դպրոցականներին խնդիրներից զերծ պահելը. < Ես հույս ունեմ, որ մենք թեժ գծով որևէ ահազանգ չենք ունենա>:
Շիրակի մարզպետը կարևորեց դպրոցներում ներքին կարգապահության ապահովումը, անդրադարձ եղավ նաև մարզի դպրոցների ու նախակրթարանների սննդի անվտանգության խնդիրներին, հատկապես ժամկետանց սնունդ դպրոցներ ու նախակրթարաններ ներմուծելու բացառմանը:
<Ես ուրախ կլինեմ, որ ստուգայցերը փաստեն, որ դուք օրինապահ եք եղել այդ առումով, քանզի խոսքը մեր երեխաների մասին է, այս առումով ցանկացած թեթևակի շեղումն անգամ մտահոգության առիթ է տալիս>,- ասաց մարզպետը:
Հովսեփ Սիմոնյանը սննդի անվտանգության ծառայության ներկայացուցիչներին հորդորեց պարզաբանել հատկապես նոր պահանջները, որոնք ներկայացվում են մսամթերք օգտագործող հաստատություններին, խոսքը սպանդանոցների ծառայությունից օգտվելուն էր առնչվում: Այս մասով պարտավորություններ փոխվում են նոր պայմանագրեր կնքող կազմակերպությունների համար:
<Դպրոցն այն վայրն է, որտեղ մենք դաստիարակում ենք մեր ապագա սերունդը, ամեն ինչ պետք է անել խնդիրներից զերծ մնալու համար, Ձեզ աշխատանքում հաջողություններ եմ մաղթում>,- խորհրդակցության ավարտին նշեց Շիրակի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58