Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արշիլ Գորկուն նվիրված գրքի շնորհանդես և ցուցահանդեսի բացում Մերկուրովի անվան տուն-թանգարանում

12.05.2017

Մայիսի 12- ին Ս. Մերկուրովի տուն-թանգարանում կայացավ Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված` մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների արտատպությունների ցուցահանդեսը, ինչպես նաև գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղական Հարություն Արշակյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ինչպես նաև գրքի հեղինակ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը: Ցուցահանդեսը կգործի մոտ մեկ ամիս: Շահեն Խաչատրյանը մանակիցներին ներկայացրեց Ոստանիկ Ադոյանի` Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: Ցեղասպանության ականատես ստեղծագործ հոգին իր անուրանալի դրոշմն է թողել յուաքանչյու կտավում:Մոջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Շիրակի մարզպետը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ` միջոցառման կազմակերպմանն իրենց գործուն մասնակցության համար: Արշիլ Գորկին ծնվելով և հայկական կրթությունն ստանալով Վանի հայկական դպրոցում`կարողացավ դառնալ Ամերիկայի նորագույն նկարչության մոդեռն ուղղություններից մեկի` վերացական արվեստի հիմնադիրներից: Կարմիրի ճերմակի և դեղինի համադրությամբ ծնված նկարներում մահվան տրամադրություններ են, իսկ ,, Ցեղասպանություն Եփրատի հատակին,, անվամբ նկարը պարզապես հաստատում է եղեռնի փաստը նրա կյանքում:Ցավով պետք է նշենք, որ Արշիլ Գորկու մեծ ժառանգությունից միայն մեկ կատավ կա Հայաստանում, որը ցուցադրվում է ազգային պատկերասրահում

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56