Նորություններ
Գյումրիում բացվեց <<Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոնը>>
12.05.2017
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ <<Կնաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոնի>> բացման պաշտոնական արարողությունը, որը հիմնադրվել է << Կանաչ էներգիա հանուն <<կանաչ >> սոցիալ- տնտեսական զարգացման Շիրակի մարզում>> ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Հ.Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը:
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոմիության ու Ավստրիայի զարգացման գործակալության կողմից, իրականացվել է Հիլֆսվերկ Ավստրիա Ինթերնեշնլի հետ` հայկական <<Զարգացման լուծումների ինստիտուտ>> հիմնադրամի, << Բիոսոֆիա>>,
<<Ֆերտի>> և <<Երորդ բնություն>> ՀԿ-ների համագործակցությամբ: ԿՏՀԿ-ն նոր կազմավորված հիմնադրամ է վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտում, որը կենտրոնացրել է Հայաստանում` հատկապես Շիրակի մարզում, հիմնադիրների կողմից <<կանաչ>> ծրագրերի իրականացման երկարամյա փորձը: Կենտրոնը միտված է դառնալ նորարությունների հարթակ և ծառայությունների մատակարարման կետ Շիրակի մարզի և դրանից դուրս բոլոր այն անձանց, կազմակերպությունների , գործարարների և հանրային հաստատությունների համար, որոնք հետաքրքրված են <<Կանաչ Էներգիայով>>:
Կենտրոնի Գյումրու հիմնական գրասենյակը վերակառուցվել և վերանորոգվել է էներգաարդյունավետության վերջին ստանդարտներով և գործում է ինքնուրույն` մեծամասամբ ֆոտովոլտաիկ, արևային և այլ<<խելացի>> սարքերի միջոցով: Կենտրոնի այցելուները ոչ միայն կծանոթանան կենտրոնի կողմից առաջարկվող ծառայություններին, այև հնարավորություն կունենան առաջին ձեռքից տարատեսակ տեղեկատվություն ստանալ << կանաչ>> տեխնոլոգիաների վերաբերյալ: