Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Սուրբ Հարությունն աշակերտների աչքերով,, ցուցահանդես-փառատոն

12.05.2017

Գյումրու ,,Ամենափրկիչ,, եկեղեցու բակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Շիրակի մարզի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը կազմակերպել էր ,,Սուրբ Հարությունն աշակերտների աչքերով,, ցուցահանդես-փառատոնը, որին մասնակցում էին մարզի գրեթե բոլոր հանրակրթական դպրոցների սաներն, ովքեր ցուցահանդեսին ներկայացրել էին ,,Սուրբ Հարությունն իրենց աչքերով,, տարբեր ցուցանմուշներ, ընդգրկելով ձեռագործ, գոբելեն, նկարչական, քանդակի ստեղծագործություններ, զատկի փլավ, ձու, ձուկ և գինի: Չնայած այս ինքնատիպ ցուցահանդես-փառատոնն առաջին անգամ էր կազմակերպվում, սակայն, այն իր շուրջ հավաքել էր բազմաթիվ երեխաների, որոնց ցուցահանդեսի պատրաստվածությունը շատ դուր եկավ միջոցառմանը մասնակից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանին, պատահական անցորդներին, ովքեր կանգնում հետաքրքրությամբ հետևում էին երեխաների պատրաստած ,,Վերջին ընթրիքի,, կամ ,,Հիսուսի ծննդյան,, թատերականացված բեմականացումներին: Շատ գեղեցիկ խորհուրդ և հայեցի մեծ դաստիարակչական նշանակություն ունեցող միջոցառումը կազմակերպիչների հավաստմամբ կդառնա անընդհատ, ինչպես Սուրբ Զատիկը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44