Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնին մասնակցել է մեծ ակտիվությամբ

12.05.2017

Մայիսի 12-ին «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն հիմնադրամի անձնակազմն ու Շիրակի մարզից մրցանակային տեղեր զբաղեցրած պատանիներն ու երիտասարդները Շիրակի մարզպետարանում էին: Նրանց հետ հանդիպեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Զվարթնոց վերածնունդ» հիմնադրամը կազմակերպում է հայ դասական, հոգևոր և ժողովրդական երգի մրցույթ-փառատոններ: Մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2012 թվականից: Շիրակի մարզի երեխաները միշտ ակտիվ մասնակցել են այս փառատոնին ու մրցանակային տեղեր զբաղեցրել:
«Մենք շրջելով բոլոր մարզերով փորձում ենք գտնել տաղանդավոր երեխաների, ովքեր ստվերում են մնացել, ովքեր դեռ բացահայտման կարիք ունեն ու պատկերացրեք մեզ մոտ բավական լավ ստացվում է »-ասաց հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը:
Շիրակի մարզպետ Հովսեփ ՍԻմոնյանն էլ ողջունելով տաղանդաշատ երգիչ, երգչուհիներին, նշեց, որ իր համար առանձնահատուկ ուրախություն է Շիրակից շատ մասնակիցներ ունենալը. « ՍԻրելի երեխաներ, դուք ինձ հպարտանալու առիթ եք տալիս, այնքան ուրախ եմ, որ մեր մարզը ինչպես միշտ մշակույթի բնագավառում աչքի է ընկնում ակտիվությամբ ու տաղանդաշատությամբ: Ձեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ ու մեծ բեմեր»,- նշեց Հովսեփ ՍԻմոնյանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ վստահություն հայտնեց, որ այսօրինակ տաղանդավոր երեխաների շնորհիվ մեր երկիրը կդառնա առավել հզոր ու ճանաչված:
Նշենք, որ «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի գլխավոր նպատակն է վերադարձնել հայ երիտասարդներին իրենց ակունքներին, հասանելի դարձնել նրանց հայ մշակույթը, հայ երգի շուրջ համախմբել և նորովի տարածել հայ դասական և ժողովրդական երգը: Երգը առաջնահերթ դասելով՝ երիտասարդությանն ուղղորդել դեպի հայ մշակույթի ուսումնասիրություն: Հայ երիտասարդին ներկայացնելով հայ մշակույթը՝ հնարավորություն ընձեռել կայանալու, հաստատվելու, իր հասակակիցների, և ոչ միայն, ներկայությամբ փառաբանվելու, իր մշակույթը ցուցադրելու, ծանոթացնելու հնարավորություն տալ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58