Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շաբաթօրյակ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում

13.05.2017

 ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Շիրակի մարզպետի 28 ապրիլի 2017 թվականի թիվ 26 կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով`ներգրավելով հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներին, ինչպես նաև խոշոր համայնքների ղեկավարներին: 03.05.2017թ. հանձնաժողովը հրավիրել էր անդրանիկ նիստը, որի ժամանակ բացի մի շարք հանձնարարականներից, հանձնարարվեց շաբաթօրյակներ կազմակերպել մարզի պատմամշակութային կառույցների շրջակա տարածքներու և դեպի կառույցներ տանող ճանապարահատվածներում: Մայիսի 13-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի ողջ աշխատակազմը մարզպետի և տեղակալնների գլխավորությամբ տարածքի մաքրման աշխատանքներ սկսեցին մարզի, դեպի Մարմաշենի վանքային համալիր տանող Վահրամաբերդ համայնքի տարածքում: Լինելով համայնքապատկան տարածք, ցավով պետք է նշենք, որ տարածքը գտնվում էր անմխիթար վիճակում, ավելի ցավով պետք է ավելացնենք, որ ամենայն հավանականության հոսող առվակի մեջ լցված աղբի գերակշռող մասը հենց հարևանությամբ գտնվող տների բնակիչների անհետևողականության և անփութության արդյունքն էր: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հրահանգով ողջ աշխատակազմի աշխատողները, մեկ մարդու նման լծվեցին բավականին դժվարին աշխատանքի իրականացմանը: Աղբի տարաբնույթ տեսականի, շատ մեծ դժվարությամբ և մեծ քանակով մի կերպ հնարավոր եղավ դուրս բերել առվակի միջից, ազատելով առվակը ահավոր չափի աղբից: Հետաքրքիր էր, որ հարևան բնակիչները փոխանակ ինչ որ կերպ օգնեին իրենց դուռը մաքրողներին, անտարբեր հետևում էին աշխատողների այդ ծանր ու դժվար աշխատանքին, ինչն ավելի վրդովվեցուցիչ էր: Ամեն դեպքում, մաքրությունն իրականցվեց նախ մեր մայր բնության և մեր հարազատ տարածաշրջանի համար, որ եթե վաղը հյուրեր գալու լինեն Մարմաշենի պատմական համալիր, մենք հպարտությամբ կարձանագրենք, որ մեր ձեռքով մաքրած տարածքը պատրաստ է մաքուր ու գեղեցիկ երևալու աշխարհի տարբեր երկրներից Հայաստան, և Շիրակ ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58