Նորություններ
Շիրակի մարզպետարանի ջանքերով ընտանիքի օրը ընտանեկան մթնոլորտում
15.05.2017
Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը եղել և մնում է ընտանիքը, որտեղ պետք է մեծանան մեր ապագա սերունդները, մեր երկրի ապագան կերտողները: Այս գաղափարի շուրջ «Լոֆթ Գյումրիում» այսօր համախմբվել էին խնամքի տարբեր հաստատությունների երեխաներ, որոնց անկեղծ խոսքերը, մանկական անմեղ երգերն ու երազանքների մասին լսեցին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, մարզային իշխանության այլ ներկայացուցիչներ:
<Ինձ համար այնքան ուրախալի է, որ տեսնում ու լսում եմ Ձեր երգերը, ասմունքը, այսինքն ձեր կարողությունները բացահայտվում են, դուք ապագային առավել վստահ եք նայելու այս իմաստով, իսկ դա պետության հոգատար վերաբերմունքի արդյունք է: Բոլոր ժամանակներում էլ եթե պետությունը հոգ է տարել ընտանիքի, խնամքի կարիք ունեցող երեխաների մասին, ապա դա խոսել է պետության կայունության ու առաջընթացի մասին>,- փոքրիկներին ողջունեց Շիրակի մարզպետը:
Հովսեփ Սիմոնյանը մաղթեց, որ բոլոր երեխաների երազանքները իրականություն դառնան, ինքն էլ զերծ չմնաց իր երազանքը բարձրաձայնելուց. <Ես երազում եմ, որ բոլոր երեխաները ընտանեկան ջերմ մթնոլորտում մեծանան, իսկ մեր ընտանիքները ապրեն ամուր, խաղաղ ու բարգավաճող երկրում>:
Իսկ ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ փոքրիկների հաջողություն մաղթեց, ցանկանալով նրանց նորանոր ձեռքբերումներ ու անհոգս ապագա: