Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու թիվ մեկ ավագ դպրոցի սաները Շիրակի մարզպետին հյուր

15.05.2017

Մայիսի 15-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հյուրընկալեց Գյումրու թիվ մեկ ավագ դպրոցի այն աշակերտներին, ովքեր այս ուսումնական տարվա ընթացքում աչքի էին ընկել բարձր առաջադիմությամբ և բազմաթիվ դիպլոմների, մրցանակների ու պարգևների էին արժանացել:
<Ինձ համար այնքան ուրախալի էր, որ երբ ուսումնասիրում էի Ձեր տվյալները տեսա մրցանակները մեկ ուղղությամբ չէին, աչքի եք ընկել և բնագիտական առարկաներից, և հումանիտար, և օտար լեզուներից>,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Մարզպետը ողջունեց երեխաներին ու մաղթեց նորանոր ձեռքբերումներ, առաջընթաց ձեռնարկներում: Իսկ թիվ մեկ ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ ցանկացած դպրոցականի համար արդեն իսկ ոգևորող է մարզպետից գովեստի խոսքեր լսելն ու նրա հետ զրուցելը:
Դպրոցի սաները մարզպետին շնորհակալություն հայտնեցին ընդունելության ու զրույցի համար: Հայոց լեզվից, աշխարհագրությունից աչքի ընկած 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Ղուկասյանը պատմեց իր հաջողությունների մասին, ափսոսանքով նշելով, որ <Ամենախելացին> հեռուստախաղում երկրորդ մրցանակի է արժանացել ընդամենը մեկ հարցի սխալ պատասխանելով: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում դպրոցականները ոգևորությամբ խոսեցին հանդիպման մասին, ընդգծելով, որ իրենց համար պարտավորեցնող է մարզպետի գովեստի խոսքերը և իրենք նոր եռանդով կսովորեն ու 2017 թվականի ուսումնական տարին գերազանցությամբ կավարտեն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23