Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում հանդիպում Արթիկի տարածաշրջանի համայնքապետերի հետ

16.05.2017

Մայիսի 16-ին Շիրակի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Արթիկի քաղաքապետարանում, որին մասնակցում էին մարզպետարանի և Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներ, Արթիկի տարածաշրջանի համայնքապետեր, դպրոցների և բուժհաստատությունների տնօրեններ: Աշխատանքային խորհրդակցության գլխավոր թեման ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում համայնքների աղբահանության խնդիրն էր: Շիրակի մարզպետը կարևորեց հատկապես համայնքների վարչական շրջաններում գտնվող այն աղբատեղիների վերացումը, որոնք ստեղծվել են բնակիչների կողմից անտարբերության արդյունքում: ,,Մենք պետք է մտածենք մեր համայնքի, մեր մարզի ու մեր երկրի մաքրության մասին, իսկ մաքրությունը ոչ միայն մաքրելով կարելի է հաստատել, այլև մաքուր պահելով. յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իր համայնքի մաքրությունը նաև իրենից է կախված,, ,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Ներկա համայնքապետերը վստահեցրին, որ իրենցից կախված ամեն ինչ անելու են աղբահանության, անտեղի կուտակված աղբակույտերի վերացման աշխատանքներն ինտենսիվորեն իրականացնելու առումով: Շիրակի մարզպետը հորդորեց աշխատանքներում առավել հոգատարություն ցուցաբերել, ինչ վերաբերում էր այնպիսի խնդիրներին, որոնց լուծման համար համայնքի միջոցները բավական չեն, ապա մարզպետը խոսատացավ աջակցել հնարավորությունների սահմաններում: ,,Ես ուզում եմ բոլորս հոգ տանենք մեր համայնքների ու մարզի մասին, ընդամենը մի քանի օրից` մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակ է լինելու, այդ միջոցառմանը կոչ եմ անում մասնակցել միահամուռ կերպով, աշխատել ամեն ինչ անել տարածքների մաքրման ու բարեկարգ պահելու համար,, ,-խորհրդակցության ավարտին նշեց Շիրակի մարզպետ պարոն Սիմոնյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 17:53:14