Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն <Թռչունյան տուն> երեխաների խնամքի հաստատություն

17.05.2017

 

«Թռչունյան տուն» երեխաների խնամքի և պաշտպանության գիշերային հաստատությունը գործում է 2002թ. սեպտեմբերից: Այստեղ ապրում, դաստիարակվում ու կրթվում են 6-18 տարեկան ծնողազուրկ, լքված, սոցիալապես անապահով ընտանիքների թվով 82 երեխաներ: Երեխաներն իրենք մարզպետին ներկայացրին իրենց հաստատությունը, 2017 թվականի ձեռքբերումները` նշելով, որ «Թռչունյան տունը» ընտանիք է, որտեղ ջերմությամբ ու սիրով են պարուրված իրենք: Բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, ընտանիքի օրը նշեցին Թռչունյան տանը: Երեխաների պատվավոր հյուրը Շիրակի մարզպետն էր: Հովսեփ Սիմոնյանը մինչ միջոցառման մեկնարկը շրջեց հաստատությունում, ծանոթացավ պայմաններին: <Հենց այս հաստատությունում ստանալով կրթություն ու դաստիարակություն, դուք կկարողանաք կյանքում բարձունքների հասնել, ես ուրախ եմ, որ պայմաններ այդ իմաստով ստեղծված է ձեզ համար:Ինձ համար ուրախալի է, որ դուք այսքան տաղանդավոր եք, այքան օժտված ու պայծառ: Ձեզ բարի երթ եմ մաղթում.>,- համերգի ավարտին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Նշենք, որ «Թռչունյան տանը» գործում են երգի, պարի, ասեղնագործության, գորգագործության, նկարչության, գոբելենի և այլ խմբակներ, երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, շեփորի, դհոլի, վոկալի, քանոնի դասարաններով, որտեղ ընդգրկված են նաև թաղամասի երեխաները:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23