Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Գոռ Գարեգինյանի անվան դասասենյակ

18.05.2017

Գոռ Գարեգինյանի անունով այսուհետ կկոչվի Շիրակ գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը: Թալիշում զոհված Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ Գոռ Գարեգինյանին համագյուղացիները սիրով ու ափսոսանքով են հիշում, հպարտությամբ են խոսում նրա մասին, ասում են Գոռն իր անվան նման հպարտ, սեգ ու վեհ էր, անվախ ու քաջ մարտիկ, ով չխնայեց կյանքն հանուն հայրենիքի: <Գոռը դասարանում լավագույններից էր թե առաջադիմությամբ, թե կազմակերպչական առումով>,- հպարտության արցունքների միջից պատմում է հայրը` Համազասպ Գարեգինյանը: Լինելով բազմակողմանի զարգացած նա երգում էր, պարում էր, ստեղծագործում ու հոգատար վերաբերմունք ցուցաբերում բոլորի հանդեպ: Ռազմագիտության դասարանն անվանակոչելը շիրակցիները այն ամենափոքր քայլն են համարում իրենց կողմից, որ մշտապես հիշեն իրենց Գոռին, իրենց հպարտությանը:
<Մենք ինչքան էլ հուզվենք, միևնույնն է` հպարտ ենք, որ Գոռի նման մարտիկ ենք ունեցել, հայրենիքի պաշտպան, ես միայն համբերություն կարող եմ մաղթել Գոռի ծնողներին, նրանց կորուստը անդառնալի է, սակայն վստահորեն նշում եմ, որ դուք բարձր գլխով ու հպարտորեն պետք է քայլեք կյանքում, քանզի հերոսի ծնողներ եք, հավերժ փառք հանուն մեր հայրենիքի զոհված զինվորներին>,-խոսքում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
2017թվականի հունվարի վեցին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, հայրենի սահմանների պաշտպանության համար մարտական խնդիրներ կատարելիս, հակառակորդի գնդակից զոհվեց Գոռ Համազասպի Գարեգինյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41