Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնակարանների գնման վկայագրերի տրամադրում անօթևան ընտանիքներին

19.05.2017

Բնակարանների գնման վկայագրերի 2017 թվականի ծրագիրը մեկնարկել է. մայիսի 19-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն անձամբ վկայագրեր հանձնեց 25 անօթևան ընտանիքների: < Ես հասկանում եմ, որ դուք երկար եք սպասել այս օրվան, տասնամյակներ շարունակ տնակներում եք բնակվել, գիտեմ դժվար է եղել, բայց նաև ուրախ եմ, որ հիմա արդեն կարող եք բնակարաններ ձեռք բերել: Թող նոր բնակարաններում ձեր հոգսերը թեթևանան, ավելի շատ զավակներ ունենաք, առողջ ու հաջողակ լինեք>,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Ռոզա Ասատրայնը, ով երկու սենյականոց բնակարան ձեռք բերելու համար վկայագիր ստացավ, շնորհակալություն հայտնեց բոլորին. <Իսկապես դուք ճիշտ եք պարոն մարզպետ, մենք երկար ենք սպասել այս օրվան, դժվար է եղել, բայց հիմա ուրախ եմ, որ ստացել եմ վկայագիրն ու բնակարան կգնեմ, իսկ ձեզանից շնորհակալ եմ, որ հասկացող եք եղել, մեր բոլորի այցերին ու դժգոհություններին հոգատարորեն եք պատասխանել, լսել ու աջակցել եք>:
Նշենք, որ բնակարանների գնման 83 վկայագրերի համար պետությունը տրամադերլ է շուրջ 546մլն դրամ: 18 ընտանիքների կհատկացվի մեկ սենյականոց, 53 ընտանիքների` երկու, իսկ 12 ընտանիքների էլ կտրամադրվի երեք սենյականոց բնակարանների գնման վկայագիր: Մեկ սենյականոց բնակարանի համար հատկացվում է 4մլն 923հազար դրամ, երկուսի համար` 6մլն 17հազար, երեքի` 7մլն 111հազար դրամ:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մարզում անօթևանության խնդրի լուծմանը Շիրակի մարզպետը նշեց. <Երկրաշարժից անօթանի կարգավիճակ ունեցող ընտանիքների խնդիրները վկայագրերի ծրագրով կավարտենք, սակայն սա չի նշանակում, որ անօթևանության խնդիրը դրանով կլուծվի: Մենք դեռ ունենք տարբեր կարգավիճակ ու բնակարանի կարիք ունեցող ընտանիքներ, Գյումրիում մենք պետք է վերջնական գույքագրում կատարենք տնակների քանակի, ընտանիքների վիճակի մասին հստակ պատկերացում ունենալու համար, դեռ չի լուծվել գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրը>:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23