Նորություններ
Նշվեց Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատի կազմավորման 93 ամյակը
20.05.2017
Մայիսի 20-ին նշվեց Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատի կազմավորման 93 ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ՌԴ Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենատ Անատոլի Միխեևը, Միացյալ խմբավորման Զորքերի/ուժերի/ հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրեր: Միջոցառման մասնակիցները նախ դիտեցին հանդիսավոր շարային քայլքը, նվիրված ջոկատի կազմավորման 93 ամյակին, ապա շրջեցին ջոկատի տարածքում, ծանոթացան առկա տեխնիկային: Միջոցառման ավարտին հյուրերը ծաղիկներ դրեցին ջոկատի բակում տեղադրված Հերոսների հուշարձանին: