Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվեց հուշաքար նվիրված մերօրյա հերոսների հիշատակին

21.05.2017

Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված ևս մեկ հուշաքար բացվեց Գյումրու ,,Կուրսկի,, անվան հրապարակում: ,,Արաքս կենտրոն,, բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀԵՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացրել է ,,Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ,, ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը տվեցին հերոսների ծնողներին ու զավակներին:
,,Մեզ համար որքան ուրախալի է, որ հիշում ու հպարտանում ենք մեր հերոսներով, նույնքան ցավալի է, որ նրանք մեր կողքին չեն, սիրելի ծնղներ, դուք պետք է բարձր գլխով քայլեք առաջ, գիտեմ դժվար է, սակայն Ձեր որդիները անմահացել են, նրանք մեր երկրի համար տվել են ամենաթանկը` կյանքը: Հավերժ փառք նրանց:,, ,- ելույթի խոսքում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Նշենք, որ ծրագրի իրականցումը ողջունել էին ոչ միայն մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, այլև ոգևորությամբ ընդունել էին նաև ապրիլյան հերոսամարտի հերոսների ընտանիքներն ու հարազատները, ինչպես նաև տարածքի բնակիչները:
,,Արաքս կենտրոն,, ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը վստահ է, որ մեր հերոս շիրակցիների հուշարձանի տեղադրումը, քառօրյա պատերազմում նրանց սխրանքների մասին բարձրաձայնելն արդիական է և պահանջված, կարևոր է Հայոց Բանակի հանդեպ սիրո, վստահություն, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակի բարձրացման առումով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46