Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2017 թվականին Շիրակի մարզում կիրականացվեն շուրջ 17 մլդ դրամի շինարարական աշխատանքներ

22.05.2017

2017թ. ՀՀ պետական բյուջեով և այլ ֆինանսական աղբյուրներով ՀՀ Շիրակի մարզում իրականացվելու է 17025,5 մլն դրամ գումարի շինարարական աշխատանքներ (տեղեկանքը կցվում է):
ՀՀ 2017թ. պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզում հատկացվելու է 3 444,4 մլն դրամ գումարի աշխատանքներ (տեղեկանքը կցվում է):
ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի № 153-Ն որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 470,44 մլն դրամ գումար՝ մարզի հրատապ խնդիրների լուծման նպատակով (տեղեկանքը կցվում է), որից
Ծրագրում ընդգրկված են աշխատանքներ թվով 26 համայնքներում
 Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին -22.4 մլն. դրամ,
 Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին -6.0 մլն. դրամ:
 Թվով 26 օբյեկների նախագծա-նախահաշվային
փաստաթղթերի կազմման աշխատանքներ -15.314 մլն. դրամ
Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն ավարտվել են:
 Ծրագրում ընդգրկված են թվով 34 օբյեկտների
հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ,
ինչի համար հատկացվել է -426.74 մլն. դրամ գումար:
34 օբյեկտներից 10-ում աշխատանքներն սկսվել են, 24-ում աշխատանքները կսկսվեն առաջիկայում:
Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 138.36 մլն.դրամ գումար: Հատկացված գումարով իրականացվում են 214.36 կմ երկարությամբ ձմեռային պահպանման և 43.3 կմ երկարությամբ ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքներ:

ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 546, 5 դրամ գումար Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար ԲԳՎ տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու, ինչպես նաև Ջաջուռ համայնքում թվով 1 ընտանիքի անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով (տեղեկանքը կցվում է): ՀՀ Շիրակի մարզի թվով 19 գյուղական բնակավայրերում ՀՀ քաղաքաշիության նախարարի համապատասխան հրամաններով բնակարանային ապահովման ծրագրի շահառու են ճանաչվել 170 ընտանիքներ, որոնց համար բնակարանային ապահովման ծրագիր դեռևս չի իրականացվում:
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ  2017թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59