Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացումը առաջնային խնդիր, հարկերի հավաքագրումը կարևոր նախապայման, համայնքների զարգացման ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում

23.05.2017

Մայիսի 23-ին տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկաված էր հինգ հարց: ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի աշխատանքների իրականացման առնչությամբ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը նշեց, որ Շիրակի մարզպետի 2017թ. ապրիլի 28-ի թիվ 26 կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով: Կարգադրությամբ սահմանվել է հանձնաժողովի խնդիրներն ու անելիքները, ըստ որի համայնքներին առաջարկվել է ուսումնասիրել ներկայացված աղբավայրերի քարտեզի էլեկտրոնային տարբերակը և ներկայացնել տեղեկատվություն՝ համայնքի տարածքում առկա քարտեզագրված աղբավայրերից որոնք են ենթակա փակման, որոնք ենթակա շահագործման, իսկ աղբավայր չունենալու դեպքում ՝ աղբավայր կառուցելու մասին, դրանից զատ սահմանվել է հանձնաժողովի գործողությունները: Ըստ Սեյրան Պետրոսյանի մարզում հաշվառվել է 337 աղբավայր 35.57 հա տարածք: 79 համայնքներից միայն 45-ում է կատարվում աղբահանության աշխատանքներ, որից 16-ում աղբահանություն է իրականացվում օպերատորների միջոցով, իսկ 29-ում` սեփական միջողցներով: 34 համայնքում աղբահանություն չի իրականացվում:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ այս խնդրի առնչությամբ կարևորեց հոգատար վերաբերմունքը. ,,Մեր մարզը, համայնքները մաքրելով չէ որ պետք է մաքուր պահենք, այլ մաքուր պահելով, դուք վստահ եղեք, եթե հոգատար լինենք ամենքս մեր տեղը, ահագին բան կփոխվի, ինչ վերաբերում է մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակին, ապա պետք է ամեն ինչ անել այն լայնամասշտաբ միջոցառում դարձնելու համար,,:
Օրակարգային երկրորդ հարցը մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին էր առնչվում: Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2017թ. մայիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 71.1%-ով, նախատեսված 649,705.6 հազ դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է ընդամենը 461,939.3 հազ. դրամ: Սեփական եկամուտների թերակատարումը կազմում է 187,766.3 հազ. դրամ:
Ըստ նախկին վարչական տարածաշրջանների` համայնքների բյուջեներում նախատեսված սեփական եկամուտների կատարման ցուցանիշներով ամենացածր կատարողականն ապահովել է Անիի տարածաշրջանը` 52.8 տոկոս, ամենաբարձրը` Ամասիայի տարածաշրջանը` 71 տոկոս: Մարզի քաղաքային համայնքները 2017թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 80.9%, Արթիկը` 44.3%, Մարալիկը` 56.2%: Մարզի թվով 40 համայնքներ չեն ապահովել 2017թ. արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 71.1%-ը, իսկ թվով 25 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը:
,,Մարզպետարանը հարկերի հավաքագրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերի համայնքների ղեկավարներին` սեփական եկամուտների հավաքագրման գործում: Սակայն առանձին համայնքներում խրոնիկ ձևով չի ապահովվում եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ,, ,-նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:
Շիրակի մարզպետը զեկույցի ավարտին համայնքապետերին հորդորեց ու պահանջեց աշխատել պարտաճանաչորեն, մատների արանքով չնայել հարկերի հավաքագրման գործընթացին. ,,Ես կարծում եմ, որ ձեզ համար մի տեսակ թուլանալու շրջան էին ընտրական գործընթացները, բայց պետք է հասկանաք, որ դրանք անցել են ու դուք պետք է ապահովեք սեփական եկամուտների հավաքագրումը, քանզի դրանց գանձումները հնարավորություն կտան ձեզ ծրագրեր իրականացնել, թե չէ անգործության մասին արդեն կարելի է խոսել,,:
Գյուղատնտեսական աշխատանքների մասով գյուղատնտեսության վարչության պետն անդրադարձավ մարզում իրականացված աշխատանքներին, ընդգծելով, որ հացահատիկի ցանքատարածքները հասնում է 42հազար հա-ի, նախորդ տարվանից շուրջ 6 հազար հա-ով պակաս: Մովսես Մանուկյանն հատկապես կարևորեց նախորդ տարիներից կուտակված պարտքերի մարումը, 49 համայնքների պարտքը կազմում է շուրջ 100 մլն դրամ:
,,Ես չեմ ուզում որևէ համայնքապետի ոտքի կանգնեցնել կամ դիտողություն անել մասսայականորեն, բայց ինքներդ էլ պետք է հասկանաք, որ ձեր համայնքերի բնակիչների պատճառով մարզում նոր ծրագրերի իրականացումը վտանգված է, դրանից բացի դատական գործընթացներ են սկսվել, ինչը որևէ մեկիս համար հաճելի չէ, պետք է շատ արագ լուծել այս գումարների հավաքագրման հարցը,, ,-ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը: Նա նշեց, որ այդ խախտումները վերացնելու նպատակով համայնքների ղեկավարներին համապատասխան գրավոր առաջարկություններ են արվել: ,,Առանձին թերություններով են վարվում նաև զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանները։ Խախտումներ են հայտնաբերվել նաև աղբահանության, բարեկարգման և սանիտարական վիճակի բարելավման, հողօգտագործման, քաղաքաշինության, գնումների գործընթացի կազմակերպման և այլ բնագավառներում,, ,- փաստեց Արամ Անտոնյանը։
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն էլ անդրադարձավ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերին, նշելով, որ դրանք առավել հիմնավորված, շահավետ ու իրատեսական դարձնելու համար ուսումնասիրել է թվով 20 զարգացման ծրագրեր, որոնցից 14-ը չեն համապատասխանում հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման նոր մեթոդական ցուցումներին, մասնավորապես զարգացման ծրագրերը ներկայացված չեն ծրագրի անձնագրի տեսքով, ինչպես պահանջվում է մեթոդական ուղեցույցում, բացակայում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի ֆինանսավորման ամփոփաթերթը և մոնիթորինգի պլանը:
Համայնքների ղեկավարներին առաջարկվեց ևս մեկ անգամ ավագանու անդամների հետ համատեղ քննարկել և վերանայել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը:
,,Քանի որ համայնքի զարգացման ծրագիրը սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, դրան պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել, դա ենթադրում է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում,, ,- ասաց պարոն Սիմոնյանը:
Պատասխանատուները նշում են, որ ծրագրերը պետք է հստակ նկարագրված լինեն, իսկ նախատեսված արդյունքները՝ չափելի և իրատեսական: Դրանց իրականացումը պետք է շարունակաբար մոնիթորինգի ենթարկվի, որպեսզի սահմանված թիրախային արժեքներից շեղումների դեպքում հնարավոր լինի քայլեր ձեռնարկել պլանավորված հուն վերադրաձնելու նպատակով: Քանի որ Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրն համայնքի ապագայի մասին երկարաժամկետ պատկերացումների ամբողջությունն է, համայնքի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն և բոլոր ջանքերը ներդնեն ծրագրում ներառված միջոցառումների իրականացման համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59