Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչի օծման արարողություն Լանջիկ համայնքում

26.05.2017

Մայիսի 26-ին Լանջիկ համայնքում վերջին դասի և վերջին զանգի արարողությանը հաջորդեց, գյուղի մուտքի մոտ տեղադրված հինգ մետրանոց երկաթյա խաչի օծման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Խաչն իր ֆինանսական միջոցներով տեղադրել է մոսկվայաբնակ Լանջիկ գյուղի բնակիչ Համլետ Հովհաննիսյանը։ Ինչպես նշեց Համլետը, սա ամենևին բարեգործություն չի համարում, պարզապես, որպես քրիստոնյա՝ իր պարտքն է կատարել։ «Ես շատ բան ունեմ անելու իմ գյուղի համար, թող այս խաչը պահապան լինի հայ ժողովրդին, հայ զինվորին», -ասաց գործարարը։ Համլետը Հովհաննիսյանը նշեց նաև, որ ՌԴ-ում գտնվում է միայն ինքը, ընտանիքը՝ ծնողները, կինն ու երեք որդիները բնակվում են Լանջիկում, ինքն ուզում է, որ տղաները դաստիարակվեն ու մնան Հայաստանում։ Գործարարն ասաց, որ չի կարողանում կտրվել հայրենիքից, ծննդավայր Լանջիկից, մարմնով Մոսկվայում է, հոգով՝ գյուղում։ «Իմ ցանկությունը իմ հնարավորությունից շատ է։ Շատ եմ սիրում իմ գյուղը, իմ հայրենիքը, նույնիսկ Ռուսաստանում ես ամեն օր արթնանում եմ իմ գյուղի մտքով, դրա համար, որտեղ որ ես բնակվում եմ՝ փողոցն անվանել եմ մեր գյուղի անունով՝ Լանջիկ»։ Համլետ Հովհաննիսյան ցույց տվեց Լանջիկ փողոցը քարտեզի վրա ու իր առանձնատունը՝ հասցեն Լանջիկի փողոց, 11, Ա1։ Պարզվեց՝ խոսքը Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի գյուղերից մեկում ավագանու որոշմամբ հաստատված Լանջիկ անվան մասին է, ինչը հաճելի զարմանք պատճառեց միջոցառման մասնակիցներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59